ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսներն ավելի շատ ցանկանում են հանգստանալ Հայաստանում, քան Թուրքիայում կամ Եգիպտոսում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ayda.ru-ն գրում է, որ պաշտոնական աղբյուրների համաձայն ռուս զբոսաշրջիկներն իրենց հանգստի համար նախընտրում են Հայաստանն՝ ընտրելով այն որպես առաջնահերթ ուղղություն նույնիսկ Թուրքիայի և Եգիպտոսի համեմատությամբ։ Այս մասին հայտարարել է Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ռադկովը հավելելով, որ ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է նրանով, որ ռուսներն ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում մշակութային ու կրթական զբոսաշրջության նկատմամբ։

«Ռուսաստանի ցուրտ կլիմայի պատճառով արևն ու ծովը միշտ պահանջված կլինեն, բայց մարդիկ չեն ցանկանում անընդհատ նույն վայրերը մեկնել։ Այժմ ռուսներն ավելի են հետաքրքրվում մշակութային արժեքներով, և Հայաստանը, դրա շնորհիվ, մեծ պահանջարկ ունի Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների շրջանում: Հայաստանն այդ առումով շատ հետաքրքիր է, քանի որ ունի բավականին մեծ թվով հուշարձաններ, պատմական տեսարժան վայրեր, լեռնադահուկային հանգստավայրեր և մշակութային այլ ուղղություններ»,- ասել է Ռադկովը։ Նա ընդգծել է, որ պետք է լինի ինչ-որ «հայկական բրենդ», որը կգրավի ռուսներին, և խոստացել է լոբբինգ անել Ռուսաստանում Հայաստանի շահերի համար.

Հայաստանում որպես ավանդական հանգստի վայրեր՝ մեծ ժողովրդականություն են վայելում «Արզնի», «Ծաղկաձոր» և «Հանքավան» հանգստավայրերը։

«Արզնի» հանգստավայրը գտնվում է Երևանից 25 կմ հյուսիս՝ Հրազդան գետի գեղատեսիլ կիրճում, 1250 մ բարձրության վրա: «Արզնին» հայտնի է իր հանքային ջրով, որի բուժիչ ուժը հայտնի է եղել հնագույն ժամանակներից։ «Արզնի» հանքային ջուրն օգտագործվում է սիրտ-անոթային հիվանդությունների, լյարդի և աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման համար։

«Ծաղկաձորը» Հայաստանի հնագույն առողջարաններից է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1845 մ բարձրության վրա և շրջապատված է անտառներով ու հիասքանչ մարգագետիններով: Ոչ առանց պատճառի «Ծաղկաձոր»-ը նշանակում է «Ծաղիկների հովիտ»։ Այնտեղ կլիման մեղմ է, օդը լցված է խոտաբույսերի բույրերով, իսկ ձմռան մեծ մասն արևոտ օրեր են։ Ծաղկաձորում երբեք սաստիկ ցրտահարություններ չեն լինում, չնայած այն հանգամանքին, որ այնտեղ դահուկային սեզոնը սկսվում է նոյեմբերի կեսերից և տևում մինչև մարտի վերջը։ Առողջարանը գործում է ինչպես ամռանն, այնպես էլ ձմռանը։

«Հանքավանը» գտնվում է «Ծաղկաձորի» մոտ՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա՝ Մարմարիկ գետի հովտում։ Բնությունն այնտեղ հիասքանչ է՝ սարեր ծածկված խիտ անտառներով։ «Հանքավանում» կան նաև բազմաթիվ հանքային աղբյուրներ, ինչպես նաև վայրեր, որտեղ կարելի է լողալ տաք հանքային ջրերում, ինչը շատ հաճելի պրոցեդուրա է հատկապես երեկոյան ժամերին։ Այստեղ ամառը շոգ է, սակայն երեկոյան բավականին զով է, ինչը լեռնային կլիմայի առանձնահատկություններից է։ «Հանքավանում» կան մի քանի պանսիոնատներ, հանգստյան տներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular