ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ուղերձը բացահայտում է նրա խորքային վախերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Սահմանադրության օրվան նվիրված Նիկոլ Փաշինյանի ուղերձը բացահայտում էր նրա խորքային վախերն ու իրական երկու խնդիրներն, որոնք մտահոգում են գործող վարչախմբին։ «Սահմանադրական իրականության ապահովման ոլորտում մեր ամենամեծ մարտահրավերները մնում են արտաքին անվտանգությունը և անառարկելիորեն վստահելի դատական համակարգը, վստահելի բոլորի համար, և՛ կառավարության և՛ ընդդիմության, և՛ հանրության»,- իր ուղերձում նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հայտարարելով, թե դատաիրավական համակարգում ունեն էական առաջընթաց՝ այսօր որևէ անմեղ մարդ չի կարող մեղադրական վճռի արժանանալ, անհարկի ձերբակալվել կամ կալանավորվել, Փաշինյանն, իհարկե ստում է։ Միաժամանակ նա մեղադրանքի սլաքներ է ուղղում դատաիրավական համակարգի դեմ՝ նշելով, որ միշտ չէ, որ պատշաճ արագությամբ ու արդյունավետությամբ է այդ համակարգն արձագանքում իրավախախտումների դեպքերին։

«Հանրային և պետական նշանակություն ունեցող բազմաթիվ դատաքննություններ երբեմն օբյեկտիվ, երբեմն սուբյեկտիվ պատճառներով տարիներով շարունակվում են՝ առաջացնելով արդարացի հանրային տարակուսանք, քաղաքացիական և վարչական իրավահարաբերությունների ոլորտում նույնպես տարակուսելի իրադարձությունների ականատեսն ենք դառնում»,- հայտարարել էր Փաշինյանը և հավելել, թե դատաիրավական համակարգի բարեփոխումների իրենց վճռականությունն որևէ կերպ սասանված չէ։

Ըստ էության, սա նախազգուշացում է դատական համակարգին, որ Փաշինյանը մտադիր է մինչև վերջ լուծել նրա հարցերն, ազատվել անկախ դատավորներից և դատական համակարգն ամբողջական կախման մեջ դնել գործադիր իշխանությունից։

Վերջին շրջանում իշխանությունների թիվ մեկ մտահոգությունը դարձել է ոչ թե Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրն, Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող նոր պատերազմի սպառնալիքներն, այլ հենց դատական համակարգը վերջնականապես հողին հավասարեցնելու ցանկությունը։ Փաշինյանը գիտակցում է, որ իրեն դիմադրության վերջին օջախը մնացել են դատարանները, դատախազությունն, ոստիկանությունը, քննչական մարմինները վաղուց արդեն դարձել են գործող իշխանությունների կցորդը և կամակատարը և միայն հատուկենտ դատավորներ կարողանում են դիմադրել Նիկոլ Փաշինյանին։

Օրերս 5 դատավորների ազատումով Փաշինյանը ևս մեկ քայլով մոտեցավ դատական համակարգի վերջնական ձևախեղման իր մտադրությանը։

Գրետա Ալեքսանյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular