Հիմնանորոգվում է Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր ճանապարհի մի հատվածը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիմնանորոգվում է Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ10+500 հատվածը։
Շինարարական աշխատանքները կատարում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն։
Այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ, մայթերի քանդում, երկաթբետոնե կոնստրուկցիաների և բազալտե եզրաքարերի տեղադրում:
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։