ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ն փորձում է Արցախի հարցը վերջնականապես և հօգուտ Ադրբեջանի փակել»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱՄՆ-ն տեսնում է Արցախն Ադրբեջանի կազմում՝ դրա դիմաց առաջարկելով ինչ-որ վերացական բնույթի անվտանգության երաշխիքներ, որոնք իրականում չկան ու իրենց կողմից չեն էլ լինելու։ Այս կարծիքին է «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, որի դիտարկմամբ, ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այս համատեքստում ևս նորություն չէր։ Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հայտարարել է, թե «ԱՄՆ-ն հավատում և հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կկարողանան ապահով ապրել Ադրբեջանի կազմում»։

«ԱՄՆ դեսպանը հերթական անգամ հաստատել է ԱՄՆ դիրքորոշումը, որը, սակայն, պատշաճ արձագանքի չի արժանացել Հայաստանում։ Մինչ օրս որևէ քաղաքական ուժի կողմից որևէ հայտարարություն չի եղել ԱՄՆ -ի քաղաքականության մասին, ինչից կարող ենք եզրակացնել, որ ԱՄՆ-ի դեմ քաղաքական օրակարգ ձևավորելն արգելված է։ Ստացվում է՝ այն, ինչ չի կարելի Ռուսաստանին, կարելի է ԱՄՆ-ին։ Բացի այդ, ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Արցախի իշխանությունների վրա, որպեսզի նրանք երրորդ երկրի տարածքում ուղիղ բանակցությունների մեջ մտնեն Ադրբեջանի հետ, իսկ չհամաձայնելու դեպքում սպառնում է «ադրբեջանական հակաահաբեկչական» գործողություններ սկսել Արցախի դեմ։ Ալիևին էլ ստիպում են սկսել այդ գործողությունները։ Եվ պատահական չէ, որ վերջին օրերին Ադրբեջանում այդ թեմայով քարոզչական օրակարգ է ձևավորվել։ Խոսքը, օրինակ՝ «պատժիչ օպերացիաների» և նման ոճով հայտարարությունների մասին է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Այվազյանը՝ նշելով, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին փորձում է օգտագործել նաև Իրանի դեմ։

Մեր զրուցակցի խոսքով, ի տարբերություն ԱՄՆ դիրքորոշման, ՌԴ-ն այլ դիրքորոշում ունի։ «ՌԴ-ն երբեք չի ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում պետք է լինի, ոչ էլ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում է ամրագրված, որ Արցախն Ադրբեջանի կազմում են ճանաչում։ Պատերազմից հետո մի անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ «միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Արցախն Ադրբեջանի մաս է»։ Բանալի բառն այստեղ «միջազգային իրավունքն» էր, որն իր խոսքից հանելով՝ հայտարարեցին, թե իբր Պուտինն Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչում։ Միջազգային իրավունք ասելով՝ Պուտինը նկատի ուներ, որ Արևմուտքը ու հատկապես Վաշինգտոնն են որոշում՝ որն է միջազգային իրավունքը, որը՝ ոչ, կամ որ միջազգային իրավունքի նորմը կարելի է կիրառել, որը կարելի է խախտել։ Հետևաբար, Պուտինն այն ժամանակ զգուշացրեց՝ ըստ էության ասելով՝ «եթե գնաք ու փորձեք միջազգային հանրության միջոցով հարց լուծել, ստեղծելու են մի վիճակ, ըստ որի, Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչվելու»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ Հայաստանում չընկալվեց Պուտինի հայտարարությունը, ու շարունակեցին վարել բազմավեկտոր՝ «և-և»-ի քաղաքականությունը։

«Սա է պատճառը, որ կանգնել ենք այսօր առկա սպառնալիքների առաջ։ Իրականում ԱՄՆ-ն Ադրբեջանի առաջ վաղուց է կանաչ լույս վառել։ Այդ կանաչ լույսը վառել է 2016 թվականին՝ հրահրելով ու թույլ տալով Ապրիլ յան ռազմական գործողությունները։ Այդ կանաչ լույսը վառել է նաև 2018-ին, որ Հայաստանում իշխանափոխություն լինի։ Կանաչ լույս է վառել 2020-ին, որ Փաշինյանը տապալի բանակցությունները, Ալիևը պատերազմ սկսի, Արևմուտքն էլ լռի այդ պատերազմում իրականացված հանցագործությունների մասին։ Կանաչ լույս է վառել նաև հետպատերազմյան գործընթացներում։ Վաշինգտոնում կայացված որոշում կա, ըստ որի, ԱՄՆ-ն 120 հազար հայի դնում է զոհասեղանին, որպեսզի կարողանա իր աշխարհաքաղաքական հակառակորդ Ռուսաստանին հարված հասցնել»,-ասաց նա։

Հայկ Այվազյանի խոսքով, 44-օրյա պատերազմը ԱՄՆ-ի համար նշված գործընթացների «շարժիչ ուժն» էր։ «Իսկ ավելի ակտիվ փուլն սկսվեց հետպատերազմյան շրջանում, հատկապես այն ժամանակ, երբ Ադրբեջանը 2021ի մայիսից սկսեց ներխուժել ՀՀ սուվերեն տարածք։ Այդ ընթացքում պայմանավորված ձևով սկսեցին հարցը ռուսական միջնորդությունից վաշինգտոնյան, նաև բրյուսելյան տիրույթ տեղափոխելու օրակարգը։ Իրականում, սակայն, տիրույթը մեկն է՝ վաշինգտոնյանը, մնացածը պարզապես սպասարկող հարթակներ են։ Նշված ժամանակահատվածում պայմանավորված ձևով սկսեցին հիմնավորվել, թե իբր Ռուսաստանի մասնակցությամբ գոյություն ունեցող անվտանգային համակարգն այլևս լավ չի գործում, ու պետք է անվտանգային այլ օրակարգ փնտրել»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ գործընթացների մյուս՝ ավելի ակտիվ փուլն անցած տարվա սեպտեմբերյան մարտերից հետո էր, երբ ՀԱՊԿ-ը Հայաստանին օժանդակության փաթեթ առաջարկեց, և ՀՀ իշխանություններն այն չստորագրեցին։

«Այդպիսով Ադրբեջանին ասացին՝ «էստի համեցեք», Ադրբեջանն էլ դրանից սկսեց օգտվել ու հիմա, փաստորեն, ավելի է սրում իրավիճակը։ Եթե ՀԱՊԿ-ի օգնությունը լիներ, ապա, ամենայն հավանականությամբ, Լաչինի միջանցքը չէր փակվի։ Եթե ՀԱՊԿ-ն այստեղ լիներ, Ադրբեջանը որևէ գործողություն չէր կարող իրականացնել։ Հնարավոր է՝ ինչ-որ կրակոցներ լինեին սահմանին, միջադեպեր, բայց լայնածավալ ոչինչ չէր կարող անել։ Մինչդեռ, օգնության փաթեթին համաձայնություն չտալով ու այն չստորագրելով՝ ՀՀ իշխանությունների ձեռամբ և նրանց ուղիղ մասնակցությամբ Արևմուտքը ստեղծեց պայմաններ, որ Ադրբեջանը կարողանա լայնածավալ օպերացիաներ իրականացնել ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև ՀՀ-ի նկատմամբ՝ «Զանգեզուրյան միջանցք» կոչվածն ուժով վերցնելու նպատակով։

Այս փուլում, մեծ հաշվով, ականատես ենք լինում վերջնականապես Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի փակելու ԱՄՆ-ի փորձերին։ Հիմա փնտրում են ճանապարհներ, թե ինչ ճնշումների միջոցով կարելի է ստիպել Արցախի իշխանություններին, տվյալ դեպքում՝ Արայիկ Հարությունյանին, որ նա գնա այդ զիջումներին։ Շատ հնարավոր է, որ նա այդքան էլ ձեռնտու չէ ԱՄՆ-ին, քանի որ անհրաժեշտ ինտենսիվությամբ չի իրականացնում Վաշինգտոնում գծված ծրագիրը։ Իհարկե, Արցախի ժողովուրդը դիմադրում է՝ ասելով՝ դեմ է, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինի, բայց Արցախի ժողովուրդը քաղաքական առումով թացը չորից տարբերակելու խնդիր ունի, երբեմն մանիպուլացվում է, զոհ գնում սորոսական քարոզչությանը։ Այն, որ Արցախի իշխանությունները ԱՄՆ-ին անհրաժեշտ ինտենսիվությամբ չեն իրականացնում Վաշինգտոնում գծված ծրագիրը, պատճառը, մեծ հաշվով, ռուսների դիմադրությունն է։ Եթե ռուսները չլինեն, ծրագրի իրականացումն ու Արցախի հարցը փակելն օրերի, ժամերի հարց է»,- եզրափակեց Հայկ Այվազյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular