ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղադրանքը կոնկրետ հասցեատեր ունի․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը վստահեցնում է, որ Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործողությունները և կիրառած համակողմանի բլոկադան չեն կարողացել կոտրել արցախցիների ոգին և դիմադրությունը: Դա, չնայած այն բանին, որ մարդկանց կենսապահովման նվազագույն կարիքներն արդեն կես տարուց ավելի հնարավոր է լինում բավարարել բացառապես Կարմիր խաչի և ռուսական խաղաղապահ ուժերի իրականացրած հումանիտար բեռնափոխադրումների հաշվին:

Արցախի պետնախարարն «Alpha News»-ին տված բացառիկ հարցազրույցում նաև նկատել է, որ արցախցին այսօր գիտի, թե հանուն ինչի է պայքարում, ու թեև դժվարությունները շատ են, բայց իրենք չեն սիրում խոսել դրանց մասին: Մյուս կողմից՝ Արցախի պետնախարարի խոսքով՝ «այս իրավիճակում ամեն բան արցախցու վրա թողնելն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ Արցախը ոչ միայն արցախցունն է, այլ համայն հայությանը»: Հարկավ, որևէ պաշտոնյայի ասելով չէ, որ պիտի իմացվեր Արցախի հայության հերոսական ոգու և դիմադրողականության մասին: Իսկ ինչ վերաբերում է «այս իրավիճակում ամեն ինչ արցախցու վրա» թողնել-չթողնելուն, ապա Արցախի իշխանություններն ու հատկապես այդ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն իրենց հանդիմանանքն առաջին հերթին պետք է ուղղեն Հայաստանի գործող իշխանությանը, ի դես Նիկոլ Փաշինյանի:

Համենայն դեպս, անառարկելի փաստն այն է, որ եթե Հայաստանում գոյություն ունի մեկը, որն Արցախը համարում է ադրբեջանական, ինչից «թևավորված» էլ Ալիևը ցեղասպանական բնույթի նորանոր հանցավոր քայլեր է անում Արցախի հայության դեմ, ապա այդ մեկը Նիկոլ Փաշինյանն է, գումարած՝ նրա ՔՊ-ն: Այդ Նիկոլ Փաշինյանն է ուրացել Արցախն ու Արցախի հայերին՝ հայոց բազմահազարամյա բնօրրան-երկրամասը հայտարարելով «ադրբեջանական տարածք», իսկ սեփական հայրենիքում ապրող, արարող ու պաշտպանվող հայ մարդկանց էլ՝ ադրբեջանական գերիշխանության տակ գտնվելու ենթակա: Չարժե այդ կոնկրետ իրողությունը լղոզել ընդհանրական դիտարկմամբ կամ հորդորներով, եթե խիստ մեղմ արտահայտվենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular