ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլ ի՞նչ պետք է գա Արցախի գլխին, որ իրերն իրենց անունով կոչի․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին Արցախի շուրջ ընթացող զարգացումները նոր թափ են ստանում, ինչն արցախահայության շրջանում լուրջ ու խոր մտահոգությունների առիթ է հանդիսացել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնվել է «երկու քարի» արանքում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը Հարությունյանին անընդհատ ճնշում է, որ նա գնա և ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ, իսկ այս հարցում Արցախում լրիվ այլ տեսակետներ ու մոտեցումներ կան, որոնք բացառում են Ադրբեջանի հետ որևէ ուղիղ «կոնտակտ», և Ադրբեջանի հետ երկխոսությունը տեսնում են միջազգայնորեն ճանաչված հարթակի միջոցով։

Հարությունյանն իր հերթին արտաքինից ցույց է տալիս, որ Փաշինյանն իրեն չի ճնշում, սակայն ներքին վախեր ունի, որ Փաշինյանն իր դեմ արշավներ կսկսի, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են պատերազմի օրերին տեղի ունեցած տարբեր դրվագների, 2018-ի դեպքերի ժամանակ Հարությունյանի ունեցած դերի, մասնավորաբար Արցախից ցույցերին մարդ բերելու հետ և այլն։ Թերթի տեղեկություններով՝ Արցախում Հարությունյանից պահանջում են, որ ոչ թե իր խմբակցության կամ ԱԺ հայտարարության տեքստով անատամ ձևակերպումներով հանդես գա և իր մոտեցումները ներկայացնի հայաստանյան իշխանություններին, այլ ուղիղ տեքստով գնահատականներ հնչեցնի Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան քայլերի վերաբերյալ։

Ավելին, պահանջում են՝ բաց տեքստով հայտարարել, որ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու քաղաքականությունը դավաճանություն է։ Արցախյան մեր աղբյուրը հայտնում է նաև, որ Արցախում մարդիկ ասում են, թե «էլ ի՞նչ պետք է գա Արցախի գլխին, որ Արայիկն իրերն իրենց անունով կոչի»։ Հավելենք, որ, դրանից բացի, Արցախում Սամվել Բաբայանը շարունակում է առաջ տանել Փաշինյանի «գիծը»՝ պնդելով, թե Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններն այլընտրանք չունեն (անկարևոր չէ նշել, որ Բաբայանի առաջ քաշած թեզերն ու պնդումներն ակտիվ տիրաժավորվում են ադրբեջանական տելեգրամ ալիքներում)։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular