ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն օգտագործում է «Չմիավորման» շարժման հարթակը՝ ագրեսիվ ու հակահայկական քարոզչության համար. ՀՀ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր էջում անդրադարձել է Բաքվում «Չմիավորման» շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական ելույթներին:

«Հերթական անգամ տեսնում ենք, որ Ադրբեջանն օգտագործում է «Չմիավորման» շարժման և նրա նախագահության հարթակը՝ ագրեսիվ ու հակահայկական քարոզչության համար, այդ թվում՝ խեղաթյուրելով պատճառները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը։ Սա խախտում է ինչպես շարժման, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքները և միջազգային ատյանների որոշումները»,- գրել է ԱԳՆ խոսնակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular