ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրության մեջ ամրագրված մեր համազգային իղձերն այսօր ոտնատակ են արված. Վարդան Պողոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրության նախաբանը խոսում է մեր համազգային նպատակների եւ իղձերի մասին. այդ համազգային իղձերը այսօր ոտնատակ են արված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

«Այնպես են ոտնատակ արված, որ մեր պետականության գոյությունն է արդեն իսկ վտանգված ու մեծ սպառնալիքի տակ: Սահմանադրության նախաբանը առնվազն երկու համազգային նպատակ է ամրագրել՝ ցեղասպանության ճանաչման հետապնդումը եւ արցախահայության հետ որպես նպատակ վերամիավորումը: Այդ գաղափարները ոտնատակ են արվել:

Տեսեք՝ ինչպիսի կատաղի քարոզչություն է իրականացվում Հայ առաքելական եկեղեցու դեմ, իսկ եկեղեցին, մեր սահմանադրական կարգի հիմունքներով ունի ուրույն, առանձնահատուկ դեր ոչ միայն պատմական, այլեւ ներկա:

Հայաստանի զինանշանի նկարագրությունը հենց Սահմանադրության տեքստում է ամրագրված, եւ եթե այսօր երկրի վարչապետն ասում է, որ Արարատ լեռը Հայաստանի հետ կապ չունի, ես կարող եմ պարզապես ասել, որ այդ խոսքերն արտասանողը Հայաստանի, հայ ժողովրդի ու հայոց պատմության հետ ոչ մի կապ չունի: Դա կարող են ասել մեր թշնամիները, դա ասում է Փաշինյանը, ինչը փաստում է, որ նա դարձել է մեր երկրի համար առաջին թշնամին: Երբ մենք ունենք այսպիսի իրավիճակ, Սահմանադրության պահպանման մասին խոսելը պարզապես ավելորդ է ու ծիծաղելի»,-ասաց Վարդան Պողոսյանը:

Նա հայտարարեց, որ Սահմանադրության օրը ինքը տոն չի համարում, որովհետեւ թղթի վրա տոնվում է մի տոն, որն իրականում գոյություն չունի. «Այն բարձր արժեքները, որոնք Սահմանադրությունը որպես իրավական նորմատիվ փաստաթուղթ, ամրագրել է, դրանցից այլեւս հետք չի մնացել այս երկրում: Հետեւաբար, Սահմանադրության տոնը այս իշխանությունների համար եւս մեկ ծխածածկույթ, շղարշ է՝ թաքցնելու այն ձախողումները, որոնք այս իշխանությունները արձանագրել են իրենց հնգամյա իշխանության տարիներին»,-ընդգծեց սահմանադրագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular