ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու երկրի» ուշագրավ նախաձեռնությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ «Ապրելու երկիր» կուսակցությունն ուշագրավ մի նախաձեռնություն է ներկայացրել տրանսպորտի վիճակը բարելավելու և ենթակառուցվածքները կարգավորելու ուղղությամբ:
 
Մասնավորապես, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն երեկ ներկայացրել է Երևանում իրենց հաղթանակի դեպքում կառուցվելիք ճոպանուղու նախագիծը։ Նախատեսվում է զրոյից ճոպանուղու նոր կայաններ կառուցել, որոնք կսպասարկեն 7 ուղղղություն։ Աշխատանքների մեկնարկը խոստանում են տալ սեպտեմբերի 18-ից, հենց քաղաքապետի ընտրություններից հետո և ավարտին հասցնել մինչև 4 տարվա ընթացքում։ Ճոպանուղու 7 գծերը կսպասարկեն մի քանի ուղղություներ՝ Ֆրանսիայի հրապարակից դեպի Հյուսիսային ավտոկայան, Ավան, Նոր նորք, Նուբարաշեն, Շենգավիթի կայարանից՝ Կոմիտասի պողոտա, Լենինգրադյան փողոցից՝ Դավթաշեն, ապա՝ «Լամպերի գործարան», Աշտարակի խճուղուց դեպի Կինո Հայաստան։ Ըստ «Ապրելու երկիր» կուսակցության՝ ողջ նախագիծը կարժենա 50 միլիոն դոլար։
 
Օրինակ մետրոյի Աջափնյակ կայարանն, որի մասին իշխանություններն ընդամենը հայտարարում են, ամբողջությամբ արժե 50 միլիոն դոլար։ Ճոպանուղին կլինի 70 կմ երկարության, կունենա միջինում 0,7 կմ արագություն և կգործի 94 կանգառ։ Առաջին կայարանի կառուցման աշխատանքները կավարտվեն 6-ից 10 ամիս անց, մեկ կայանի կառուցումը կարժենա 2 միլիոն դոլար, մեկ աշտարակը՝ մոտ 2000 դոլար, մեկ խուցը՝ 30-ից 50 հազար դոլար։
 
Ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել մոտ 100 խուց, ընդ որում նախաձեռնության ներկայացման արարողութան ժամանակ, մասնագետները փաստել են, որ ճոպանուղին աշխարհի ամենաանվտանգ տրանսպորտներից մեկն է և իր ողջ պատմության ընթացքում միայն 1 վթարի դեպք է եղել, այն էլ 90-ականներին Երևանում, երբ ճոպանուղին արդեն բարոյապես մաշված էր։
 
«Ապրելու երկիր» կուսակցությունը չափազանց ուշագրավ նախաձեռնություններ է անելու ոչ միայն այս, այլև այլ ոլորտներում։ Ի տարբերություն գործող իշխանությունների, որոնք ընդհանրապես չեն պատկերացնում, թե ինչպես պետք է կարգավորեն և հարցերը լուծում են օրվա իներցիայով, Երևանի ավագանու ընտրություններում գործող վարչախմբի գլխավոր մրցակից ուժն ունի հստակ հայեցակարգ, թե ինչպես է բարելավելու երևանցիների կյանքը։
 
Նինա Գրիգորյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular