ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում դադարեցվել է վառելիքի ներկրումը. մարդկանց այն տրվում է անհետաձգելի կարիքի դեպքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի լիակատար շրջափակման պայմաններում հունիսի 15-ից բենզինի եւ դիզվառելիքի ձեռքբերման կտրոններ տրմադրման գործընթացն իրականացվում է միայն կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան: Արդեն 20 օր է, դադարեցվել է վառելիքի ներկրումը Արցախ:

Ստեղծցված իրավիճակում որոշում է կայացվել վերանայել առաջնահերթությունները:

ԱՀ ՊՎԾ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների  վերահսկողության բաժնի պետ Մարատ Օհանյանը նշել է. «Ներկայումս կտրոնները տրամադրվում են որոշ պետական հիմնարկների  հրատապ աշխատանքների իրականացման, բուժհաստատությունների, հանրային տրանսպորտի անհետաձգելի գյուղատնտեսական աշխատանքներ, էներգետիկայի, կապի, հեռահաղորդակցության, կոմունծ ծառայության աշխատանքների իրականացման  համար: Այն էլ խիստ անհրաժեշտության դեպքում եւ սահմանափակ չափաքանակներով: Անհետաձգելի գյուղատնտեսական աշխատանքների իրականացման մասով կտրոնները տրամադրվում են գյուղնախարարության եւ շրջանների վարչակազմերի կողմից: Ֆիզիկական անձանց դեպքում գործընթացը կազմակերպվում է  Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջանների վարչակազմերի  եւ ՏԻՄ մարմինների, իսկ մյուս դեպքում Արցախի պետական վերահսկողական  ծռայության կողմից»:

Բենզինի եւ դիզվառելիքի ձեռքբերման կտրոնային համակարգն Արցախում ներդրվել է 2022-ի դեկտեմբերի 12-ից հետո, երբ վառելիքի ներկրում Արցախ հնարավոր դարձավ միայն ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով կազմակերպվող հումանիտր բեռնափոխադրումների շնորհիվ:

Ներկայումս վառելիքի ձեռքբերման կտրոններ տրամադրվում են  յուրաքանչյուր ներկայացված հայտի  մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular