ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը. Մայր օրենքն արդեն 28 տարեկան է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է  Սահմանադրության օրը: Մայր օրենքն արդեն 28 տարեկան է, օրը՝ ոչ աշխատանքային:

1995 թվականի այդ օրը երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Այն ժամանակվա ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները կեղծված համարեց, սակայն պաշտոնական տվյալներով Սահմանադրությունն ընդունվեց: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր:

Տասը տարի անց` 2005 թ. նոյեմբերի 27-ին, երկրում կրկին անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները հավանության արժանացրեցին գլխավոր փաստաթղթում առկա փոփոխությունները: Այդ փոփոխություններով ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները: Ընդդիմության կոչով հասարակության մեծ մասը բոյկոտեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, սակայն պաշտոնապես հանրաքվեն համարվեց կայացած եւ այդ փոփոխություններն ընդունվեցին:

Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել նաեւ 2015-ին: Մասնավորապես, 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ըստ որի Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի: Ըստ այդմ, Հայաստանում այլեւս տեղի չեն ունենա նախագահի ընտրություններ՝ համաժողովրդական քվեարկությամբ: Խորհրդարանական կառավարման անցելուց հետո ՀՀ նախագահն ընտրվել է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողովի եւ ընտրիչների ինստիտուտի կողմից:

Նշենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության առաջին եւ երկրորդ հոդվածների Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է,իսկ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով` 2001 թ. հուլիսի 24-ի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր եւ հայտարարված է ոչ աշխատանքային:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular