«ԶԻԼ»-ը մոտ 25 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել է կառուցվող շենքի համար փորած փոսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հուլիսի 4-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։40-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում ԶԻԼ մակնիշի բեռնատարը մոտ 25 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել է կառուցվող շենքի համար փորված փոսում։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տեղում ուժեղացված ծառայութուն են կատարում նույն վաշտի պարեկները, ՊԾ Երևանի գնդում էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և այն կայանած վարորդի ինքնությունը։