ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի ԱԳՆ-ն իր դեսպանին Թբիլիսի ուղարկելու Կիևի որոշումն անվանել է «միջամտություն երկրի գործերին»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի ԱԳՆ-ն երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ խորը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին խորհրդակցությունների համար Թբիլիսի ուղարկելու Կիևի որոշման կապակցությամբ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Վրաստանի իշխանություններից պահանջել էր Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով Թբիլիսիից Կիև ուղարկել, ինչպես նաև հանձնարարել էր իր արտգործնախարարությանը կոշտ զրույց վարել Վրաստանի դեսպանի հետ և դիվանագետին ուղարկել հայրենիք՝ խորհրդակցությունների համար։

Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ պաշտոնական Կիևի այս քայլն «ուղղված է բարեկամ պետության և ժողովրդի դեմ»։

«Ուկրաինայի իշխանությունների որոշումը էականորեն վնասում է երկու երկրների ռազմավարական հարաբերություններին և ուղղակի միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին: Երկկողմ հարաբերությունների հետագա սրումը իրավիճակը փակուղի կմտցնի», - ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Թբիլիսին նաև հույս է հայտնել, որ պաշտոնական Կիևը կվերանայի իր որոշումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular