ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Business Insider. Ռուսական ուժերն Ուկրաինայում խոցել են գրեթե բոլոր «Բայրաքթար» անօդաչու սարքերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Discover24.ru-ն գրում է, որ  2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից հետո Կիևը Թուրքիայից գնել էր Bayraktar TB2 անօդաչու սարքերի առաջին խմբաքանակը, քանի որ դրանք այդ պատերազմում մեծ աղմուկ էին բարձրացրել։ 2022 թվականին՝ Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, Ուկրաինան ստացել է ևս մոտ 50 նման անօդաչու թռչող սարք։

Սակայն պարզվել է, որ դրանց արդյունավետությունը փոքր ինչ չափազանցված է եղել: Այդ մասին գրել է Business Insider ամերիկյան հրատարակությունը։ Ըստ հրատարակության սյունակագիր Սամուել Բենդետի բայրաքթարները դարձել էին ահռելի ուժ Հայաստանի դեմ, քանի որ հայերը չունեին  էլեկտրոնային պատերազմի և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Բայց Ռուսաստանի հետ այս համարը չի անցել, ՌԴ ԶՈւ-ն արագորեն ոչնչացրել է թուրքական անօդաչու թռչող սարքերի գրեթե ողջ քանակությունը։ Այժմ Կիևը չնայած մնացած  անօդաչու սարքերն օգտագործում է, բայց նրանք ոչինչ չեն անում, բացի հսկողությունից և հետախուզությունից:

Ուկրաինայի զինված ուժերը վախենում են կորցնել իրենց վերջին բայրաքթարները: ՌԴ ԶՈՒ-ն հաջողությամբ է կիրառում  հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի համակարգերը նաև այլ անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու համար։ Լրագրողի տրամադրության տակ գտնվող վիճակագրության համաձայն Ռուսաստանն ամեն ամիս վերացնում է մինչև 10 հազար ինչպես ուկրաինական, այնպես էլ արևմտյան արտադրության անօդաչու թռչող սարք։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular