Երևանում բախվել են Nissan-ն ու Honda մոպեդը․ վերջինս կողաշրջվել է. մոպեդավարը հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, այսօր՝ հուլիսի 4-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել. Ժամը 00։50-ի սահմաններում Ամիրյան և Բյուզանդի փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Հովհաննես Ա․-ի վարած Nissan մակնիշի և Երևանի բնակիչ 26-ամյա Վահան Դ.-ի վարած Honda մակնիշի մոպեդը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի փաստով՝ քնննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ Վահան Դ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։