ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ դեսպանի հայտարարությունը խայտառակություն է. Դավիթ Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Alphanews.am-ը գրում է. 

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը բացասական է գնահատում Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, թե հնարավոր է արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում խաղաղ և անվտանգ ապրելը:

«Այն, ինչ ասում է ԱՄՆ դեսպանը, ժողովրդավարության տեսանկյունից խայտառակություն է: Սրանով իրենք հարվածում են ժողովրդավարությանը, ոտնտահարում են մարդու իրավունքները: Ի՞նչ է նշանակում իրենք կարծում են կամ հույս ունեն, որ հնարավոր կլինի արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատեւելու հնարավորությունը: Ինչի՞ հիման վրա է իրենց հույսը, լա՞վ են ուսումնասիրել այս տարածաշրջանը, այո, լավ են պատկերացնում այս տարածաշրջանը, բայց դժբախտաբար նպատակները այլ են: Արցախահայությունը հավատում է ժողովրդավարությանը, մենք պայքարել ենք նաեւ մարդու իրավունքների համար, բայց հիմա ամենահզոր ժողովրդավար երկրից բացեիբաց հայտարարում են, որ պատրաստակամ են ժողովրդավարական երկիրը խցկել տոտալիտար երկրի մեջ: Տիկին դեսպան, իսկ Թայվանը չի կարող ապրել Չինաստանի կազմում, որ ատամներով պահում, զինում եք, նույն ազգն են չէ՞, բայց չեք թողնում ինտեգրվեն իրար»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ճիշտ ժամանակը չէ՞ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը օրակարգ բերել, քան խոսել արցախահայությանը անվտանգության երաշխիքներ տալու մասին, Դավիթ Բաբայանն արձագանքեց.

«Արցախը երբեք չի համաձայնել այդ երաշխիքների տրամադրման դիսկուրսին, եթե Հայաստանը դրա մասին ասել է, ապա սխալ մոտեցում է, դրա համար էլ դեսպանը հիմա նման բան է ասել: Արցախի՝ Ադրբեջանի կազմ մտնելը, այն էլ կամավոր՝ բերելու է Հայաստանի վերացմանը, եթե Արցախի մազն է ծռվելու, ապա Հայաստանի գլուխն է կտրվելու, սա մենք պետք է հասկանանք: Բոլոր խաղաքարտերը բացվել են, մեզ համար անընդունելի է ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությունը: Ինչ վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, ապա մենք մեր իրավունքը իրացրել ենք, բայց պետք է լավ հասկանանք, որ եթե ամենաժողովրդավար երկիրը նման բան է ասում, ապա ինքը կարո՞ղ է մեզ ճանաչել, իհարկե՝ ոչ, այլ երկրներ, որոնք կախված են ԱՄՆ-ից, կճանաչե՞ն մեզ, իհարկե՝ ոչ, դրա համար այդ գաղափարը մենք չպետք է փոշիացնենք: Մենք պետք է ասենք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք ինքնորոշվել ենք»:

Հիշեցնենք՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը նախօրեին Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, որ հնարավոր է համարում Արցախի գոյությունը եւ արցախահայերի անվտանգ ապրելու հնարավորությունը Ադրբեջանի կազմում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular