ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես վախենում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար. ԵԽ պատգամավոր Փոլ Գավան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Alpha News-ը գրում է.

«Ես շատ մտահոգված եմ Ադրբեջանի պետական լրատվամիջոցների Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ նոր պատերազմի մասին”, — Alpha News-ին տված հարցազրույցում ասել է իռլանդացի խորհրդարանական, ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովում » բանաձեւի հեղինակ Փոլ Գավանը:

Նա հիշեցրել է, որ հունիսի վերջին ԵԽԽՎ-ում կարեւոր բանաձեւ է ընդունվել, որով Ադրբեջանին կոչ է արվում դադարեցնել հայերի նկատմամբ ատելության հրահրումը, ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, ինչպես նաեւ փաստահավաք առաքելությանը թույլ տալ այցելել Լեռնային Ղարաբաղ:

«Մեծ մտահոգություն է առաջացնում, որ բանաձևի և դրա հանձնարարականի դրույթները կատարելու փոխարեն, ըստ էության, պարզվում է՝ հռետորաբանությունն ուժգնացել է, և ես իսկապես վախենում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, քանի որ ևս մեկ պատերազմի մասին խոսակցությունները բացարձակապես անընդունելի են և մարտահրավեր են նետում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության բոլոր այն սկզբունքներին, որոնք սատարում է Եվրոպայի խորհուրդը: Ես ուզում եմ չափազանց հստակ լինել՝ ես այս պահին շատ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բարեկեցության, առողջության և անվտանգության համար», — նշել է Գավանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular