ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մավրն իր գործն արել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերևս գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային խոսքում արդեն վաղուց չի օգտագործում «Արցախ», «արցախահայություն» ձևակերպումները, փոխարենը նա բացառապես նշում է «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի հայություն»։ Այս կտրուկ փոփոխությունը տեղի ուենցավ հատկապես 2021-ի խորհրադարանական ընտրություններից հետո, երբ քարոզարաշավի ժամանակ տիրաժավորված «անջատում՝ հանուն փրկության» և «Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի» մասին կեղծ պնդումների շահարկումից ու մարդկանց աչքերին թոզ փչելուց հետո, կարողացավ համապատասխան ձայներ ապահովել և խորհրդարանում ունենալ քաղաքական մեծամասնություն։

Եվ այսպես․ Փաշինյանը չի օգտագործում «Արցախ» տերիմինը՝ յուրահատուկ «օվերտոնի պատուհանի» էֆեկտի գործարկելու նպատակով։ Բանն այն է, որ նա, պարբերաբար իր խոսությում կիրառելով «Լեռնային Ղարաբաղ», միանգամից մարդկանց ենթագիտակցության վրա թողնում է առնաձնահատուկ հետք․ մարդն աստիճանաբար սկսում է համակերպվել և ընկալել հենց այս մոտեցումը՝ խոսույթում կիրառելով հենց այս ձևակերպումները։ Բացի դրանից, մարդն աստիճանաբար, շատ հաճախ իր կամքից անկախ, սկսում է հենց նման կերպ ասել՝ դառնալով դասական մանիպուլյացիայի զոհ։ 

Հաջորդ դրվագում Փաշինյանը հրապարակ բերեց «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչելու» մասին թեզը, որով նա անուղղակի կերպով, արդեն շուրջ 2 ամսից ավել է՝ տարբեր հարթակներից (և հայաստանյան, և միջազգային)։ Նա շատ փորձագետների ու մասնագիտական շրջանանների համար անծանոթ ու անհասկանալի, սկսեց խոսել 86,600 քառակուսի կիլմոտր սահմաններով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, իսկ թե իրականում այդ ինչ քառակուսի կիլոմետրերի մասին էր խոսքն առաջին դրվագում նա չէր մասնավորեցնում, այսպես՝ մի տեսակ լղոզված ու կիսատ թողնելով իր ասելիքը։ Բայց սատանան, ինչպես ասում են, յուրաքանչյուր մանրուքի մեջ է։ Արդեն ավելի ուշ, երբ մարդիկ արդեն սկսեցին սովորական ընկալում ունենանալ նշված քառակուսի կիլոմետրերի թեմայով, արդեն աստիճանաբար հասավ բուն ասելիքի ժամանակը։

Նախ Նիկոլն իր խոսքում մի դրվագում (իր վերջին ասուլիսի ժամանակ), հստակ ասեց, որ նշված 86,600 ասվածի մեջ ներառվում է նաև Արցախը, ինչը հանրային որոշակի «մինի փոթորիկից» հետո, նույնպես սկսվեց ընդունվել ու մի տեսակ ամորֆ ու կրավորական ռեակցիայի արժանանալ։ Մարդկանց շրջանում «Արցախն Ադրբեջանի կազմում» բնորոշումն արդեն մեկ ամիսց ավել է դարձել է նորմալ ու ընկալելի, իհարկե սա ոչ բոլորի մասին է, քանի որ խնդրի բարձրացնողների ու նշված պնդումներին փաստական կոշտ քննադատողների բանակը նույնպես մեծ է։ Տվյալ դեպքում մենք նկատի ունենք քաղաքականության հետ ուղղակի առնչություն չունեցող մարդկանց հետ, որոնք կուրորեն հավատում են փաշինյանական ստերին։

Ահա նախօրեից, արդեն, Նիկոլի վարչակազմի օդիոզ և առաջին հարվածն իրենց վրա վերցնող «սաստավն» արդեն սկսեց ուղիղ տեքստով խոսել «Արցախի Ադրբեջանի կազմում լինելու», «Ադրբեջանի կազմում ապրելու անվտանգություն ունենալու», «ադրբեջանցիների հետ համակեցությամբ ապրելու» մասին ադրբեջանական թեզերի շրջանառության գործընթացին։ Նշված անձիք սկսեցին առանց դեմքի միմիկայի փոփոխության խոսել «Ադրբեջանական Արցախի» մասին՝ բաց տեքստով նշելով, որ իրենք այլևս նշված թեմայի հետ ոչ մի անելիք ու ասելիք չունեն, մավրն արդեն իր գործն արել է և կարող է ուղղակի հեռանալ։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular