ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուղիղ երկխոսության» համար միջազգային մանդատ ու երաշխիքներ են պահանջվում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը, Alphanews.amին տված հարցազրույցում անդրադառնալով Ստեփանակերտի ու Բաքվի միջև «ուղիղ երկխոսության» հավանականությանը, մասնավորապես նշել է. «Երկխոսությունը կլինի միայն ՄԱԿ-ի միջազգային մանդատ ստանալու դեպքում, որովհետև այլ ձևաչափ չի կարող վստահություն ներշնչել և հուսալի երաշխիքներ տալ»: Այս՝ «ուղիղ երկխոսության» հարցը, ինչպես հայտնի է, առաջ է եկել մի շարք հանգամանքների ազդեցության պայմաններում, որոնցից հիմնականն այն է, որ նախ՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը Արցախը ճանաչել են ադրբեջանական տարածք, իսկ Արցախի հայության անվտանգության համար պատասխանատվությունն ու պարտավորությունը գցել են իրենց վրայից:

Ավելին, Արցախը պաշտոնապես ուրանալուց հետո Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Արցախի հայության հարցերով հիմա թող զբաղվեն «միջազգային հանրությունը», Ռուսաստանը, իսկ Արցախի իշխանություններն էլ թող ուղիղ երկխոսություն սկսեն Ալիևի հետ: Իսկ Ալիևն էլ, Նիկոլ Փաշինյանի այդ մոտեցումներից է՛լ ավելի ոգևորված, հայտարարում է, որ ոչ մի Արցախ էլ չկա, իսկ այդ «տնտեսական շրջանում» բնակվող հայերն էլ, եթե ուզում են, թող ադրբեջանական անձնագրեր ստանան, եթե չեն ուզում, թող կորչեն-գնան, ոչ մի «երկխոսություն» էլ չի կարող լինել, իսկ եթե շատ համը հանեն, ապա՝ մի հատ բանակային կորպուսի կեսի մակարդակով կմտնեն ու «հատուկ գործողություն» կանեն, այսինքն՝ 100-120 հազար հայությանը կկոտորեն, կպրծնի-կգնա: Ըստ որում, կարելի է չկասկածել, որ թե՛, այսպես կոչված, ՀՀ իշխանությունը, թե՛ որևէ այլ երկրի իշխանություն, թե՛ «միջազգային հանրությունը» բացարձակապես թքած կունենան, եթե վաղը - մյուս օրը, ադրբեջանական զորքը սկսի Արցախի հայաթափումը:

Առայժմ Ալիևն ու նրա հանցագործ իշխանությունը Հայաստանի իշխանության բացարձակ անգործության պայմաններում շարունակում է Արցախի տոտալ շրջափակումը, ավելի ճիշտ՝ պաշարումը: Նույն լրատվամիջոցին տված հարցազրույցում Արցախի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը նաև փաստեց, որ իր ներքին ռեսուրսների հաշվին Արցախը դիմադրում է, բայց այդ ռեսուրսներն էլ անսպառ չեն, ու արդեն իսկ էապես զգացվում են Արցախի՝ արդեն կես տարուց ավելի տևող շրջափակման հետևանքները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular