ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սառը թոշակ», «բարձր ավտոբուս». հիմա ի՞նչ փորձանք է սպասվում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանն օրերս հպարտանալու առիթ էր գտել, թե՝ աննախադեպ (սիրած բառերից) բարձրացրել են կենսաթոշակը, թե՝ երբեք նման չափով ոչ մեկը ոչ մի կենսաթոշակի չափ չի բարձրացրել, ինչ իր՝ «Նիկոլողորմածի» օրոք և այլն, և այսպես շարունակ: Այն, որ վերջին 5 տարին ինչ ասես, մանավանդ պարենային ապրանքները զգալի թանկացել են, դա, երևի, ոչինչ: Չնայած, եթե պաշտոնական վիճակագրությանը ու փաշինյանական պաշտոնյաների ու քարոզիչների հայտարարություններին նայես, կարող է հանկարծ պարզվել, որ գներն էլ այդպես չեն աճել, դեռ մի բան էլ՝ էժանացում է եղել: Բայց դա ինչ-որ զուգահեռ իրականություն է, որը գոյություն ունի միայն պաշտոնական՝ «ամեն ինչ լավ է, հրաշալի մարքիզուհի» քարոզչական երգերում:

Ենթադրենք, նվազագույն կենսաթոշակը դարձել է 36 հազար: Է, հետո՞: Այդ գումարով որևէ կենսաթոշակառու կարո՞ղ է «ձգել», չենք ասում՝ ապրել, այլ հենց՝ «ձգե՛լ», ծայրը ծայրին հասցնել մոտ 1 ամիս: Այն բանից հետո, երբ վճարի կոմունալ ծախսերը, պայմանով, որ քրոնիկ հիվանդություն չունենա (ինչն անհնար է առաջացած տարիքում, մանավանդ՝ Հայաստանի պայմաններում): Հա, ու պայմանով, որ ծախսերի 90 տոկոսը ուտելիքի վրա է գնալու, իսկ թոշակառուն ո՛չ կոշիկ է առնելու, ո՛չ էլ որևէ հագուստ, ո՛չ կինոթատրոն է գնալու, ո՛չ թատրոն, ո՛չ սրճարան, ո՛չ էլ՝ ներգնա տուրիստական որևէ երթուղով, ո՛չ էլ այլ քաղաքում (գյուղում) բնակվող հարազատին է այցելելու: Այդ դեպքում, հնարավոր է, 36 հազար դրամով մարդը «ձգի» մինչև հաջորդ ամսվա թոշակը՝ գերազանցապես մակարոնեղենի, ձավարեղենի ու սառած-կապտած հավի բդի վրա «նստած»: Ու դա գլուխ գովելու բա՞ն է որևէ կառավարիչի համար:

Էլ չենք ասում՝ Նիկոլ Փաշինյանի համար: Օրինակ՝ որքա՞ն են ուրախհպարտ հադրութցի թոշակառուները, շուշեցի թոշակառուները, բերձորցի թոշակառուները, քաշաթաղցի ու քարվաճառցի թոշակառուները: Շա՞տ գոհ են Շուռնուխի, Ջերմուկի, Իշխանասարի թոշակառուները... Այսինքն, կենսաթոշակի՝ մի քանի հազար դրամով ավելանալը կոմպենսացնո՞ւմ է հայրենի բնօրրանի կորուստը կամ այն թշնամու ուղիղ կրակային նշանառության տակ դնելը: Մյուս կարևոր «մանրուքը». կենսաթոշակը մի քանի հազար դրամով բարձրացնելը գովաբանական «մատի փաթաթան» է դարձրել մի կառավարություն, մի իշխանություն, մի վարչապետ, որի թիմի անդամների, նախարարների, պատգամավորների եկամուտները, այդ թվում՝ պետբյուջեից տրվող վճարներն ու պարգևավճարները աճել ու աճում են սրընթաց, որոնք այնպիսի՜ եկամուտներ են ստանում, որ տասնյակ, հարյուր միլիոն դրամանոց տնատերեր են դարձել այս մի քանի տարվա ընթացքում:

Կուշտ ուտողները միշտ են սովածներին մանր բրդել (այդպիսի ասացվածք կա), բայց տվյալ դեպքում դա նաև աղմուկ-աղաղակով, գլուխ գովելով են անում, հպարտանալով: Այն բանից հետո, երբ «թոշակները բարձրացվեցին»՝ հասցվելով «տիեզերական» մակարդակի, Նիկոլ Փաշինյանն ու նրա փիարշիկները մտածեցին, որ իսկը «ավտոբուս բարձրանալու» ժամանակն է: Ու անցած կիրակի Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ բարձրացավ «առաջին պատահած» ավտոբուսը: Պետք է կարծել, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ամեն օրը, նույնիսկ օրը մի քանի անգամ են այդ ավտոբուսից ու ավտոբուսային երթուղուց օգտվում, իրենք մշտական ուղևորներ են, և ավտոբուսում եղած մյուս բոլորն էլ միշտ նույն ուղևորներն են: Մի՛շտ: Ու ավտոբուսն էլ սառը-սառն է, այնքան սառը, որ ներսում եղած բոլորը սառած էին: Բանն այն է, որ երբ Նիկոլ Փաշինյանը բարձրացավ ավտոբուսի ուղևորասրահ և արտաբերեց իր պատմական արտահայտությունը առ այն, թե՝ «ինչ սառը ավտոբուս է», այնտեղ գտնվող ուղևորները բացարձակապես ոչ մի ռեակցիա չունեցան:

Հասկանո՞ւմ եք, ընդհանրապես ոչ մի բան. ո՛չ զարմանք, ո՛չ հիացմունք, ո՛չ զայրույթ: Ընդհանրապես ոչ մի բան, ոչ մեկի հոնքը չշարժվեց: Այնպես կարելի է կարծել, որ ավտոբուսում բացառապես վարչապետի աշխատակազմի աշխատակիցներն են, որոնց համար Նիկոլ Փաշինյանին տեսնելը աշխատանքային-առօրեական մի բան է, չնայած, անգամ այդ դեպքում ինչ-որ ռեակցիա կլիներ: Իսկ այստեղ, կրկնում ենք՝ ոչ մեկի հոնքը չշարժվեց, ոչ մի կողմնակի ուղևոր որևէ կերպ չարձագանքեց Փաշինյանի ավտոբուսային «հայտնությանը»: Չգիտեմ, երևի ավտոբուսի սրահում գտնվող անձնակազմին արժե «Օսկարի» արժանացնել՝ «երկրորդ պլանի սովորական ուղևորի լավագույն կոլեկտիվ դերակատարման» համար:

Բնականաբար, հարց է ծագում, թե ինչի՞ համար էր այս «ավտոբուս» թատրոնը: Հարցն առավել քան տեղին է, եթե նկատի ունենանք, որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի՝ «ժողովրդի մեջ հայտնվելու» թատերականացված քարոզչական նման օպերացիաներից հետո «միշտ մի աղետ, մի վնաս գալիս է մեզ անպակաս»: Հիմա՞ ինչ մի նոր աղետ է անոնսում Նիկոլ Փաշինյանը՝ ավտոբուս բարձրանալով: Շուտով կերևա: Նույնիսկ բացառապես սեփական թիմակիցների մասնակցությամբ միջոցառումներին զրահաբաճկոնով ու բազմաթիվ թիկնապահներով «պարսպապատված» շրջողը հենց այնպես ավտոբուս չի բարձրանում...

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular