ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխություններ էլեկտրաէներգետիկական համակարգի՝ սակագների հաշվարկման մեթոդիկայում. նախագիծ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է լրացում և փոփոխություններ կատարել իր՝ 2022 թ. նոյեմբերի 29-ի № 520-Ն որոշման մեջ: Դրանով հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայով նախատեսված է հաղորդողի՝ փաստացի գործունեությամբ պայմանավորված անհրաժեշտ հասույթի շեղման արդյունքում ձևավորված օգուտի կամ վնասի փոխհատուցում։ Վերջինիս մեծությունը պայմանավորող գործոններից է հաղորդման ցանցում էլէներգիայի կորուստների հաշվարկային և փաստացի արժեքների տարբերությունը։ 2023 թ. փետրվարի 1-ից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայում իրականացնում է էլեկտրաէներգիայի առևտուր՝ ընկերության կորուստների փոխհատուցման նպատակով։

Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի չկարգավորվող բաղադրիչում առևտրի իրականացման արդյունքում ընկերության մոտ կարող են առաջանալ օգուտներ, որոնք № 520-Ն որոշմամբ հաստատված, էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի համաձայն, ենթակա են նվազեցման ընկերության սակագներից։ Այս պարագայում ընկերությունը խթաններ չի ունենում հաղորդման ցանցի կորուստների համար էլէներգիան ձեռք բերելու հաղորդման ծառայության սակագների հաշվարկներում նախատեսվածից ավելի էժան գնով։

Հաշվի առնելով սա՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել №520-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայում և հաղորդման ցանցում էլէներգիայի կորուստների համար էլէներգիան սակագնի հաշվարկում նախատեսվածի համեմատ առավել էժան գնով ձեռքբերելու նպատակով նախատեսել խթանիչ կարգավորումներ հաղորդողի համար, որի արդյունքում առաջացած խնայողությունը դրական ազդեցություն կունենա նաև էլեկտրաէներգետիկական համակարգի մասնակիցների տնտեսական գործունեության և վերջնական սպառողների սակագների վրա։

Նախատեսվում է լրամշակել հաղորդողի՝ փաստացի գործունեությամբ պայմանավորված անհրաժեշտ հասույթի շեղման արդյունքում ձևավորված փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման մեխանիզմը և հաղորդման ցանցում էլէներգիայի կորուստների համար էլեկտրական էներգիան սակագնի հաշվարկում նախատեսվածի համեմատ առավել էժան գնով ձեռքբերելու արդյունքում առաջացած խնայողության 50 տոկոսը թողնել ընկերությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular