ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գյուղացիները լուրջ վնասներ են կրում և մեն-մենակ են մնացել իրենց հոգսերի ու խնդիրների առաջ»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ծիրանի բերքն այս տարի միջինից ավելի պակաս է։ Ցրտահարության, կարկտահարության, ուժեղ քամիների հետևանքները գնահատելուց հետո պարզ դարձավ, որ վնասն ավելի շատ է, քան կարող էինք պատկերացնել ամիսներ առաջ։ «Փաստի» հետ զրույցում հայտնել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք մթերման շրջանի խնդիրներին, խոսել հատկապես արտահանման դժվարություններից։

«Այս տարի հատկապես արտահանվող ծիրանի գինն է շատ ցածր, ինչն իր ազդեցությունն է ունենում նաև ներքին շուկայի վրա։ Եթե 15-20 տարի առաջ ծիրանը միջինը 400-500 դրամով էր արտահանվում, ապա այս տարի շատ արագ գինը նվազեց ու միջին գինը դարձավ 250 - 300 դրամ։ Առանձին դեպքերում մթերողներն անգամ 150, 100 դրամով են ծիրան արտահանել։ Ներքին շուկայում ևս գները ցածր են։ Ինչ վերաբերում է վերամշակող ընկերություններին, ապա ծիրանի մեծաքանակ գնումների կազմակերպման ու վերամշակման ուղղությամբ առանձնապես հետաքրքրություն չկա»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը։

Խոսելով դեպի Ռուսաստան ծիրան արտահանելու դժվարություններից ու խնդիրներից՝ նա մի քանի պատճառ առանձնացրեց։ «Ամենագլխավոր խոչընդոտը ռուսական ռուբլու արժեզրկումն է։ Բացի այդ, մեծաքանակ թուրքական և ուզբեկական ծիրան է արտահանվում ռուսական շուկա։ Ընդ որում, Ուզբեկստանից դեպի Մոսկվա ավիացիոն փոխադրումները 3-4 անգամ ավելի էժան են, քան Հայաստանից դեպի Մոսկվա։ Բնականաբար, գնային առումով ոչ մրցունակ ենք դառնում ՌԴ շուկայում։ Բացի այդ, կան խնդիրներ, որոնք ավանդաբար առաջանում են Վերին Լարսում, ամբողջ Հյուսիսային Կովկասում. լավ գիտենք, որ ռուսական շուկա մուտք գործելն այդքան հեշտ չէ»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այս ամենը հանգեցնում է խնդիրների։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարության այն պնդմանը, թե լոգիստիկ ծախսերի մասով էական սուբսիդավորում է արվում, Գ. Պետրոսյանն արձագանքեց. «Այդ սուբսիդավորումը ես չեմ տենսում, հասկանալի չէ, թե շղթայի ո՞ր օղակում է այն իրականացվում»։ Նրա խոսքով, առաջիկայում խնդրի առջև ենք կանգնելու նաև խաղողի մթերումների առումով։

«Հիշենք, թե նախորդ տարի ինչպիսի քաոսային վիճակ էր։ Խաղողի մթերման գները նվազեցին՝ հասնելով անգամ 100 դրամի։ Այս տարի նախորդ տարվանից շատ ավելի մտահոգիչ իրավիճակ է սպասվում։ Տխուր իրավիճակ է, բայց պատկան մարմինների կողմից որևէ գործնական քայլի մասին չի հայտարարվել։ Եթե այսպես շարունակվի, մենք շատ ծանր իրադրության առջև կկանգնենք, մինչդեռ բարձրագոչ հայտարարություններ էին անում՝ ասելով, թե խաղողագործությունը, պտղաբուծությունը մեր առաջատար, հեռանկարային ճյուղերն են։ Ներկա իրադրությունը այնպիսի ծանր իրավիճակի կհանգեցնի, որ մարդիկ ստիպված կլինեն քանդել խաղողի այգիները, թեպետ անցած տարի նման օրինակի արդեն ականատես եղանք։ Արմավիրի մարզում մի շարք խաղողագործներ իրենց այգիները ստիպված էին քանդել և այդ այգիներում այլ մշակաբույսեր մշակել»,-ասաց նա՝ շեշտելով, որ նմանօրինակ խնդիրներ կան նաև բանջարեղենի դեպքում։

«Բանջարեղենի առումով ևս վերամշակող ընկերությունների կողմից մեծ հետաքրքրություն չկա։ Մի շարք համայնքներում բանջարեղենի ցանքատարածքների ավելացում կա, բայց որևէ մեկը չգիտի, թե դրանց ինչ ճակատագիր է սպասվում։ Եթե վերամշակող ընկերությունները գնումներ չկատարեն, այս ուղղությամբ ևս խորը հիասթափություն կլինի։ Շատ ծանր իրավիճակ է ստեղծվել նաև կարտոֆիլագործների համար։ Անցած տարի կարտոֆիլի մանրածախ գինը հասել էր 500-600 դրամի, իսկ այսօր 70-80, առավելագույնը 90 դրամով է վաճառվում։ Այսինքն, ստացվում է, որ ինքնարժեքով կամ ինքնարժեքից մի փոքր ցածր գնով է գյուղացին կարտոֆիլ վաճառում և, բնականաբար, լուրջ վնասներ է կրելու»,-ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ այս ամենը շղթայական ազդեցություն է ունենալու։

«Ստեղծված իրավիճակը արտադրության ծավալների կրճատման կհանգեցնի, ինչը հետո կրկին գների բարձրացման կբերի։ Սա է իրավիճակը, ինչը հետևանքն է նրա, որ չկա պետական կառավարման մի մարմին, որը հետամուտ կլինի խնդիրներին, ժամանակին լուծումներ կտա։ Եթե այսպես շարունակվի, գյուղացին շարունակաբար խնդիրների է բախվելու, և լուծումներ ոչ ոք չի առաջադրելու։ Այնպես չէ, որ եթե գյուղնախարարությունը գործեր, բոլոր խնդիրները լուծվելու էին, բայց նման վիճակ բացարձակապես չէինք ունենա։ Եթե գյուղատնտեսության նախարարությունը լիներ, անհամեմատ բարենպաստ վիճակում կլինեինք։ Այսօր խնդիրներին համակարգային մոտեցում չի ցուցաբերվում։ Անգամ այսօր ծագած խնդիրներին են լավագույն դեպքում կիսատ-պռատ լուծումներ տալիս, իսկ թե վաղն ինչ կլինի, բնականաբար, ոչ ոք չգիտի։ Համակարգ, հետևողական աշխատանք, ծրագրեր են պետք։ Երբ տնտեսության հիմնաքար հանդիսացող հսկայական ուղղություններից մեկն առանց պետական կառավարման մարմնի է մնում, որևէ հաջողություն չի կարող գրանցվել»,-հավելեց մեր զրուցակիցը։

Նախկին փոխնախարարը շեշտեց՝ այնպես չէ, որ գյուղացին միշտ պաշտպանված կամ լավ վիճակում է եղել. «Միշտ էլ խնդիրներ է ունեցել, եղել են դժգոհություններ, բայց գոնե գիտեին՝ ուր են գնում, ում են դիմում, որտեղ են հարցերը բարձրացնում։ Կար պետական կառավարում, կար մասնագիտական աջակցություն ու խորհրդատվություն։ Հիմա ամբողջ մարզային կառույցները լուծարվեցին, և չկա որևէ մեկը, որ գյուղացուն որևէ հարցում գոնե մասնագիտական խորհուրդներով աջակցի։ Գյուղացին մենմենակ է մնացել իր հոգսերի ու խնդիրների առաջ, անում է այնքան, որքան կարողանում է, ստանում է այնքան, որքան հնարավոր է։ Նման իրավիճակը չի կարող որևէ կերպ մոտիվացնել գյուղացուն, որն այսօր գյուղատնտեսությամբ լուրջ զբաղվելու որևէ շահագրգռվածություն չունի»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular