ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը միտումնավոր կերպով խոչընդոտելու դեպքը. հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը միտումնավոր կերպով, առանց բավարար հիմքերի խոչընդոտելու դեպքը

ՀԺՄ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այսօր նախապես հայտարարված դռնբաց նիստերը լուսաբանելու համար Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) գնացած լրագրողները չեն կարողացել կատարել իրենց աշխատանքային ու մասնագիտական պարտականությունները: Դատական դեպարտամենտի կարգադրիչները խոչընդոտել են նրանց մուտքը ԲԴԽ նիստերի դահլիճ, ուր պետք է հրապարակվեին մի շարք դատավորների նկատմամբ կայացված կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումները:

Կենդանի պատ կազմած կարգադրիչները, երբեմն լրագրողների վրա իրենց ձայնը բարձրացնելով, արգելել են վերջիններիս բարձրանալ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, թե տեղերը լրացած են, և նստելու տեղ չկա:

Թեպետ նիստերի դահլիճում տեղերն ըստ էության լրացված են եղել Դատական դեպարտամենտի աշխատակիցներով ու Կարեն Անդրեասյանի և նրա թիմի մտերիմներով, քանի որ 11:00-ին նշանակված առաջին նիստի մեկնարկից մեկ ժամ առաջ ԲԴԽ գնացած որևէ լրագրող կուտակում չի տեսել ԲԴԽ շենքի մուտքի մոտ, այնուամենայնիվ, լրագրողները համաձայն էին բարձրանալ նիստերի դահլիճ ու կանգնած լուսաբանել նիստը, սակայն Դատական դեպարտամենտն անդրդվելի էր: Եվ սա այն դեպքում, երբ լրագրողն ընդամենը հանդիսատես չէր, ու Դեպարտամենտը պարտավոր էր ապահովել աշխատելու համար ԲԴԽ եկած լրագրողների անխոչընդոտ մուտքը նիստերի դահլիճ:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը միտումնավոր կերպով, առանց բավարար հիմքերի խոչընդոտելու դեպքը:

Առաջիկայում պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առերևույթ փաստի առնչությամբ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular