ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ համար գլխավորը «կոկա կոլա» խմե՞լն է, թե՞ մեր ինքնորոշման իրավունքը. Արցախի նախագահ

ՎԻԴԵՈ

Մեզ վրա միայն մեկ ճնշում կարող է լինել, դա ժողովրդի կողմից ճնշումն է, այլ ճնշում չկա ու չի էլ կարող լինել, ոչ գերտերությունների, ոչ Հայաստանի իշխանությունների, ոչ քաղաքական ուժերի ու անձերի կողմից: Այս մասին հունիսի 29-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ես հարգում եմ բոլորի կարծիքները, այն կարծիքները, որ ասում են՝ գնանք Բաքու հանդիպման, մարդիկ կան ասում են՝ այլ ձեւաչափով հանդիպման գնանք, մարդիկ կան, որ ասում են՝ պետք է հանդիպենք, որ ունենանք երկխոսություն, , մարդիկ կան ասում են՝ ընդհանրապես չպետք է հանդիպենք: 

Մենք պետք է աշխատենք, որ հասարակությունը գոնե հասկանա, որ եթե 10 օր հետո շաքարավազ չլինի,  շուկայի աշխատող կանայք չգան ասեն՝ բա վերջը ի՞նչ է լինելու: Մենք պետք է մեզ համար որոշում կայացնենք, մեզ համար գլխավոր նպատակը շաքարավազ ունենալն է, «կոկա կոլա» խմելն է, գարեջուր ունենա՞լն է, թե՞ մեր նպատակին հասնելը: Եթե մեր նպատակին հասնելն է, ապա պիտի կրենք զրկանքներ ու դա պետք է հասկանանք»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ձմռանը գազ չի լինելու, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ հասարակությունը պառակտի, որ շուկայում աշխատող կանայք գան ասեն՝ բա վերջը ի՞նչ է լինելու: «Վերջը լավ է լինելու, համոզված եղեք: Այդ լավ լինելը պայմանավորված է լինելու մեզնից: Մեր ինքնորոշման իրավունքն իրացնելը կախված է լինելու մեզանից: 1988-ին շարժումը սկսել ենք, գլխներիս տվել է Սովետական Միությունը: Դրանից հետո դիմադրել ենք, կրել ենք զրկանքներ, շաքար չենք ունեցել, ուտելիք չենք ունեցել, ձեթ չենք ունեցել: Իրավիճակը նպաստավոր է եղել, պատերազմական գործողությունների արդյունքում կարողացել ենք հաջողություն արձանագրել եւ եկել է մի փուլ, երբ Ղարաբաղի հետ ոչ միայն հաշվի էին նստում, այլ քննարկում էին: Ասում էին՝ 5 շրջանը տվեք, երկուսը մնա ձեզ: Այսօր հաշվի չեն նստում, որովհետեւ մենք պատրաստ չենք, զրկանքները կրելը համարում ենք կործանարար: Մոենք զրկանքներ կրելով պետք է մեր ինքնորոշման իրվունքը հասցնենք իր վերջնական նպատակներին: Մեր ինքնորոշման իրավունքը ոչ մեկը, ոչ մի քաղաքական ուժ կամ անձ, ոչ մի միջազգային կառույց չի կարող կասկածի տակ դնել: Մեր ինքնորոշման իրավունքն է մեզ այստեղ պահում, եթե չլիներ մեր ինքնորոշման իրավունք իրացման հնարավորությունը, ես մեկ օր չեմ մնա իմ պաշտոնում: Ոչ ոք չի կարող մեզ զրկել ինքնորոշման իրավունքի միջազգային նորմից»,-հայտարարեց Արցախի նախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular