ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները թիրախավորել են հայ գյուղացիներին. Արցախի դատախազությունը գործերի նյութերով քրեադատավարական ստուգումները շարունակում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2023 թ. հունիսի 14-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի վարչական տարածք հանդիսացող՝ Խզազին տակ կոչվող տեղամասի մոտակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով` հիշյալ տեղամասում T-70 մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սասուն Բենիկի Հովսեփյանին և Խաչիկ Եղիշեի Հովսեփյանին ապօրինաբար կյանքից զրկելու և հանրորեն վտանգավոր եղանակով, զգալի չափերով գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել տրակտորի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Ս. Հովսեփյանի և Խ. Հովսեփյանի կողմից պատսպարվելու պատճառով: Այդ մասին հայտնում են Արցախի դատախազությունից:
 
26.06.2023 թ. Արցախի քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով և Արցախի քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտունու շրջանի դատախազությունը:
 
2023 թ. հունիսի 25-ին, ժամը 23:00-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի վարչական տարածքի՝ Մյուրիշեն գյուղից Ավդուռ գյուղ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով` նույն տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Միքայել Անդրանիկի Մեժլումյանին ապօրինաբար կյանքից զրկելու և հանրորեն վտանգավոր եղանակով զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել վերջինիս կողմից վարվող «Բելառուս» մակնիշի տրակտորի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Մ. Մեժլումյանի կողմից պատսպարվելու պատճառով:
 
Նշված նյութերով քրեադատավարական ստուգումները շարունակվում են:
 
2023 թ. հունիսի 28-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածք հանդիսացող՝ Ղուրուսու կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով` նույն տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Բախշի Սերգեյի Ղահրամանյանին ապօրինաբար կյանքից զրկելու և հանրորեն վտանգավոր եղանակով զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել վերջինիս կողմից վարվող տրակտորի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Բ. Ղահրամանյանի կողմից պատսպարվելու պատճառով:
 
Նշված նյութերով քրեադատավարական ստուգումները շարունակվում են:
 
2023 թ. հունիսի 28-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Արցախի Մարտունի քաղաքի վարչական տարածք հանդիսաղոց՝ «64 հեկտար» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով՝ նույն տեղամասում «Ջոնդեր» մակնիշի հացահատիկահավաք կոմբայնով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Վահե Բենիկի Առստամյանին ապօրինաբար կյանքից զրկելու և հանրորեն վտանգավոր եղանակով զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել վերջինիս կողմից վարվող կոմբայնի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Վ.Առստամյանի կողմից պատսպարվելու պատճառով:
 
Նշված նյութերով քրեադատավարական ստուգումները շարունակվում են:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular