ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայացել է որպես «օրենքով գող»՝ պահանջելով 20 000 դոլար և Ռենջ Ռովեռ Սպորտ․ նա կալանավորվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

Դեռևս 2016թ. ապրիլին ՀՀ  քրեական  օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերվել և շորթում կատարելու մեղադրանքով կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացի Վ.Ա.-ն,  2016թ. մարտին գտնվելով Հայաստանում, մարտի 26-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գործող ռեստորաններից մեկում մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ներկայանալով որպես «օրենքով գող», բռնություն է գործադրել իր հանձնարարությամբ ռեստորան կանչված ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի նկատմամբ, հնչեցրել վերջինիս ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք՝ պահանջելով իրենց հանձնել առանձնապես խոշոր չափերով՝ 9 600 000 ՀՀ դրամին համարժեք 20 000 ԱՄՆ դոլար գումար։ Այնուհետև տեղեկանալով, որ վերջինս ռեստորան է եկել «Ռենջ Ռովեռ Սպորտ» մակնիշի ավտոմեքենայով՝ նշված անձինք պահանջել են դրա բանալիները՝ որպես պահանջվող գումարն իրենց հանձնելու երաշխիք: Քաղաքացին, այլընտրանք չունենալով, Վ.Ա.-ի համառ պահանջով հանձնել է ավտոմեքենայի բանալիները, որից հետո ավտոմեքենան Կոմիտասի պողոտայի համապատասխան կայանատեղիից տեղափոխվել է նշված ռեստորանի հետնամաս, իսկ քաղաքացին հեռացել է։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 2016թ. մայիսի 5-ին որոշում է կայացվել Վ. Ա.-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով /համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին/ որպես մեղադրյալ ներգրավելու մասին և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը բավարարվել է։ Վ. Ա.-ի նկատմամբ հայտարարվել է  հետախուզում:

Վերջինս հայտնաբերվել և արգելանքի է վերցվել Չեխիայի Հանրապետությունում։ Ապա իրավական համապատասխան գործընթացի արդյունքում նա 2023թ. հունիսի 30-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։

Վ.Ա.-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով,  և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կիրառված կալանքի հարցը վերստին քննարկելու մասին։ Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular