ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավոր Ռուբիկ Մխիթարյանն առաջարկել է հանել իր անունը դատական գործերի բաշխման ցանկից 2 ամսով

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը դիմել է ՀՀ դատական դեպարտամենտին իր անուն-ազգանունը դատական գործերի բաշխման ցանկից նվազագույնը 2 ամսով հանելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ի թիվս այլնի, նշել է, որ հինգ տարբեր դատական կազմերում ներգրավվել է որպես դատական կազմի դատավոր, ինչը հավելյալ ծանրաբեռնվածության պատճառ է  դարձել:

ՀՀ Դատական դեպարտամենտից հայտնում են, որ դատավորի դիմումի հիման վրա՝ ՀՀ Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2023 թվանակի մարտի 20-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի մակագրությամբ՝ Ռ. Մխիթարյանը մեկ տասնյակից ավելի գործերով ընդգրկվել է տարբեր կազմերում՝ որպես դատական կազմի դատավոր:

Բացի այդ՝ դատավոր Ռ. Մխիթարյանը հայտնել է, որ դատական կազմերում ներգրավված լինելու մասին տեղեկացել է ներգրավվելուց հետո, ուստի իր կողմից որևէ համաձայնություն դրանցում ներգրավվելու մասով չի տրվել:

Հարկ ենք համարում նշել, որ դատական կոլեգիալ կազմերի ձևավորման, դատական գործերի բաշխման, ինչպես նաև համապատասխան հիմքերի առկայության դեպքում դատական գործերի վերաբաշխման հետ կապված  իրավահարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հնարապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ԲԴԽ-16-Ն-6 որոշմամբ սահմանված կարգով:

Ըստ նշված որոշման Հավելված 2-ի, 3-րդ գլխի 11-րդ կետի՝ դատարանների նախագահներն են փոխարինում դատական կազմերի բացակայող դատավորներին՝ բացառությամբ դատարանի նախագահի կողմից վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցության անհնարինության դեպքերի։

Ստացվում է, որ  ԲԴԽ  որոշմամբ սահմանված կարգը շրջանցվել է, որի հետևանքով վատթարացնող իրավիճակ է ստեղծվել դատավոր Ռ. Մխիթարյանի համար՝ ավելացնելով նրա ծանրաբեռնվածությունը:

Դատական դեպարտամենտը կարևոր է համարում ևս մեկ անգամ ընդգծել վերոնշյալ որոշման պարտադիր բնույթը բոլոր համապատասխան պաշտոնյաների համար և հույս է հայտնում, որ Բարձրագույն դատական խորհրդի այս և այլ որոշումների դրույթներն այսուհետ անշեղորեն կկատարվեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular