ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դպրոցական սնունդ» ծրագիրն ամբողջությամբ ազգայնացվել և փոխանցվել է ՀՀ կառավարությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ՀՀ կառավարությանն է փոխանցել  «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումը:

«Դպրոցական սնունդ» ծրագիրը, որն ավելի քան 13 տարի գործընկերների համագործակցությամբ  իրականացվում էր ՀՀ մարզերում,  այսուհետ ամբողջությամբ կկատարվի պետական բյուջեի միջոցներով:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագրի փոխանցման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել  և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը, ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաունը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը, ինչպես նաև ՀՀ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ միջազգային և պետական տարբեր կառույցներից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ներկաներին, նշել է, որ ամփոփվում է կատարված մեծ աշխատանքը, որով նաև հետագա անելիքների նոր փուլ է ազդարարվում: Նախարարի խոսքով` վերջին երկու տասնամյակների ընթացքում  «Դպրոցական սնունդը» Հայաստանում սոցիալական պաշտպանության փորձնական ծրագրից վերածվել է մարդկային կապիտալի զարգացման հարթակի՝ խթանելով կրթության որակի բարելավումը և առողջ ապրելակերպը: Նա շնորհակալություն է հայտել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և փաստել՝ ՀՀ-ում իրականացվող «Դպրոցական սնունդը» ծրագիրը կարող է մոդել և լավ օրինակ դառնալ այլ երկրների համար:

«Շատ կարևոր է, որ ըստ պլանավորվածի՝ ավարտել ենք ծրագրի ամբողջական փոխանցումը պետությանը. 2023 թվականի հունվարից ՀՀ 10 մարզերի 1-ից 4-րդ դասարանների  100 հազարից ավելի երեխաներ սնունդ ստանում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Մենք, բնականաբար, կարիք ունենք զարգացնելու մեր ունեցած արդյունքները. մասնավորապես՝ ծրագրի մաս չի կազմում Երևանը, և քննարկում ենք մայրաքաղաքի դպրոցները ևս ծրագրում ներառելու հարցը, ինչը թույլ կտա շուրջ 50 հազարով մեծացնել ծրագրի շահառու երեխաների թիվը: Կարծում եմ՝ հաջորդ տարի արդեն կսկսենք Երևանի դպրոցները ծրագրում ներառելու գործընթացը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է, որ ծրագրի նպատակը միայն երեխաներին տաք սննդով ապահովելը չէ. այն ունի նաև շատ կարևոր այլ բաղադրիչ՝ թույլ է տալիս դպրոցի շուրջ միավորել համայնքի ջանքերը՝ առողջ սնունդը և ապրելակերպը դպրոցական բաղադրիչում ներառելու և դրա միջոցով հանրային վարքականոն ձևավորելու տեսանկյունից: Ծրագիրը ներառվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակում, և երեխաները նաև սովորում են առողջ և ճիշտ սնվել, գործնական ուսուցում և տեսական դասընթաց անցնում:

Նախարարի խոսքով՝ գնաճով պայմանավորված՝ որոշակի վերանայումներ է իրականացվել, և ճաշացանկում կատարվել է փոփոխություն. «Դպրոցական ճաշացանկում 20 հիմնական սննդամթերք է ներառված,  երկշաբաթյա ճաշացանկ է հաստատվում՝ հենց այդ 20 սննդամթերքի օգտագործմամբ»:

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մատնանշելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ այս տարիներին  ծրագրի աջակցությունը եղել է ոչ միայն ֆինանսական, այլ նաև տեխնիկական, մեթոդական  և կադրերի պատրաստման հարցում. «Ծրագիրն աշխատում է շատ լավ մեխանիզմով և ունի մեծ ներուժ, ինչն էլ առիթ դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունն  աջակցի այս կարևոր նախագծի իրականացմանը: Վստահ եմ, որ ռուսական աջակցությունը ծրագրի իրականացման և կատարելագործման հարցում  շարունակվելու է մեր երկու երկրների ամուր համագործակցությունը շնորհիվ»:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթն ասել է, որ 2016 թվականից սկսած՝ «Դպրոցական սնունդ»  ծրագրի իրականացումը բոլոր 10 մարզերում աստիճանաբար փոխանցվել է ՀՀ կառավարությանը, սակայն ՊՀԾ-ն շարունակում է ծրագրին տեխնիկական աջակցություն և ռեսուրսներ տրամադրել՝ ծրագրում ներգրավված դերակատարների  հմտություններն ու կարողությունները բարելավելու  նպատակով: 

Նշենք նաև, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը մինչ այս իրականացվել է  ՀՀ կառավարության, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (SFCWA), Ռուսաստանի Դաշնության սննդի ճյուղային ինստիտուտի (SIFI), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և նրա տեխնիկական գործընկերների հետ ռազմավարական համագործակցության արդյունքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular