ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոռնկությո՞ւն եմ անում. «Ռեինկարնացիայի» Ռոլանդի արձագանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Araratnews.am-ը գրում է. Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական տեսահոլովակը, ինչպես պարզվեց քարոզարշավի պաշտոնական մեկնարկին, կատարում է հայտնի «Ռեինկարնացիա» երաժշտական խումբը: Երգը կոչվում է «Փոխենք աշխարհը»: 

Փոխելու, փոխվելու, սիրո եւ հանդուրժողականության քարոզներով նկարահանված տեսահոլովակն այս պահին YouTube-ի էջում արդեն ունի 105,819 դիտում, սակայն ուշագրավ է, որ տեսահոլովակը հավանողները մոտ երկու անգամ քիչ են, այլ կերպ ասած՝ երգն ուն 698 լայք եւ 1398 դիսլայք:

Տեսահոլովակում նկարահանվել են հանրության կողմից ճանաչված անձինք` բռնցաքամարտիկ Արթուր Աբրահամը, հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը, որի ձեռքին ամսագիր է՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարով: Բացի վերը նշված անձանցից, տեսահոլովակում նկարահանվել է նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ տեսահոլովակի՝ համացանցում հայտնվելուց հետո «Ռեինկարնացիա» խումբն արժանացավ բազմաթիվ օգտատերերի ամենասուր քննադատություննանը, ընդհուպ՝ կոչեր հնչեցին բոյկոտել մարտի 8-ին կայանալիք նրանց մենահամերգը:

Կայքը կապ հաստատեց խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանի հետ:

Ձեզ համար սպասելի՞ էին այն արձագանքները, որ եղան «Փոխենք աշխարհը» տեսահոլովակի հրապարակումից հետո:

Ես էդ թեմաներով ո՛չ ուզում եմ խոսել, ո՛չ որևէ մեկին հայհոյել, ո՛չ մեկնաբանել: Եկեք արձագանքներից չխոսենք, որովհետև ամեն մարդ իր կարծիքն ունի, իր ապրելակերպը, կարիք չունեմ քննադատելու կամ ասելու՝ ով ինչ է անում, ով ինչ չի անում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular