ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ զրույցները ԿՀՎ ղեկավարի հետ պետք է գաղտնի մնան հանրությունից. Զելենսկի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի զրույցները պետք է գաղտնի մնան հանրությունից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տված հարցազրույցին։

«Իմ շփումը ԿՀՎ-ի ղեկավարի հետ միշտ պետք է լինի կուլիսներում։ Մենք քննարկում ենք կարևոր բաներ՝ ինչ է պետք Ուկրաինային և ինչպես է պատրաստ Ուկրաինան գործել»,- ասել է նա։

Միաժամանակ նախագահը նշել է, որ «զարմացել է», երբ լրատվամիջոցներում հաղորդվել է Բըրնսի հետ իր հանդիպման մասին։

«Մենք ԿՀՎ-ից որևէ գաղտնիք չունենք, քանի որ մենք լավ հարաբերություններ ունենք, և մեր հետախուզական ծառայությունները շփվում են միմյանց հետ», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ լավ հարաբերություններ ունի Բըրնսի հետ և շփվում է նրա հետ։ Մասնավորապես, Զելենսկին ԿՀՎ ղեկավարին պատմում է մարտի դաշտի հետ կապված բոլոր կարևոր բաների մասին։

ԿՀՎ տնօրենը Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի ժամանակ մեկ անգամ չէ, որ այցելել է Ուկրաինա։ Նրա այցերը սովորաբար գաղտնի են եղել, սակայն դրանց մասին տեղեկատվությունը հայտնվել է ԶԼՄ-ներում:

Օրինակ, The Washington Post-ը վերջերս գրել էր, որ Բերնսը գաղտնի այցելել է Ուկրաինա հունիսի սկզբին: Նա հանդիպել է Զելենսկու և Ուկրաինայի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այցի ընթացքում Բերնսին ներկայացրել են ուկրաինական տարածքները զավթիչներից ազատագրելու ծրագրերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular