ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


PERFEKT TV Հանրայինը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանության վարքագիծնն օրըստօրե ավելի անտանելի է դառնում, ինչը վկայում է որոշ առումներով խուճապային տրամադրությունների և փակուղում գտնվելու փաստի մասին։ Նիկոլ Փաշինյանի կողմից հակահայկական ու հակաարցախյան գործընթացների հետ կապված նոր փուլ է նշմարվում, և այս ֆոնին փորձում է հանրային դիսկուրսում արհեստական լարում ապահովել, այդ պատճառով ֆուլ մտել է թեմայի մեջ։

Վերջին շրջանում ակնհայտ նկատելի է դառնում, որ տեղեկատվական հարաթկներում ակտիվանում են իշխանությանը սպասարկող ֆեյքերի բանակն, որոնք տարբեր միջավայրերում ու սոցխմբերում թեզեր են տիրաժավորում՝ փորձելով հրապարակ բերել «նախկինների» մեղավորության թեման։

Այս հարցում, ինչպես հայտնի է առանցքային դերակատարություն ունի պետական հեռուստատեսությունները՝ տվյալ դեպքում խոսքը Հանրային հեռուստաընկերության մասին է, որը վերջին մի քանի ամիսներին անթաքույց «Նիկոլ է փիառում»։ Հանրայինի ռեպորտաժներին ու թողարկումներին հետևելիս՝ այնպիսի տպավորություն ունես, թե ապրում ես Հարավային Կորեայում կամ ասենք Նորվեգիայում, և կյանքն ուրախ է, ապահով ու երջանիկ, այն ինչ իրականում պատկերն ամբողջությամբ հակառակն է։ Միշտ էլ հանրայինը ծառայել է իշխանություններին, բայց նման սյուռ պատկերի երբևիցե ականատես չենք եղել, երբ պետական էկրանից բացահայտ կեղծիք ու մանիպուլյացիա է տիրաժավորում։

Նախ, ոչ մեկի համար թերևս գաղտնիք չէ, որ Հանրայինի լսարանը ՀՀ տարածքում աննախադեպ է և չունի մրցակցություն, հենց այս լրատվականն է մարզային սեկտորում հիմնական օրակարգ տիրաժավորողը։ Շարքային քաղաքացին «ֆեյսբուքներով» և էլեկտրոնային հարթակների տրամադրած տեղեկատվությանն այդքան չի վստահում, և, դեռևս սովետական ժամանակներից եկող «տելեվիզրով եմ լսել» արտահայտությունը շարունակում է հեգեմոն լինել տեղեկատվության տարածման հարցում։ Ահա հենց այս գործիքակազմն է, որ Փաշինյանի պրոպագանդայի բլոկին կցել է Հանրայինը «խուրդելու» գործընթացին՝ այն դարձնելով շարքային «Պերֆեկտ թվ»։

Ասվածն ավելի պատկերավոր է դառնում, եթե անդրադառնանք, օրերս Արծրուն Հովահաննիսյանի, Թաթուլ Հակոբյանի և Պետրոս Ղազարյան եռյակի «բանավեճ-դիսկուրսն», երբ գեղեցիկ փաթեթավորմամբ մաշեցնում էին «նախկինների» իշխանության տարիներին ունեցած ռազմական հաջողությունների թեման՝ այն իջեցնելով շրիշակի մակարդակի։ Արծրունի բարոյկանության մասին, թերևս անիմաստ է խոսել, սակայն ստամտության գագաթնակետն էր, զենքի գնումների մասին նրա ցնդաբանություններն, երբ այդ ամենը փորձում էր ներկայացնել որպես միֆ՝ մոռանալով, թե ինչպես էր ժամանակին սինլքորություն  անում օրվա իշխանությունների՝ կերակրատաշտից հնարավորինս շատ օգտվելու նպատակով։

Դրանից մի քանի օր առաջ մի անհասկանալի մոնտաժված տեսանյութ տարածվեց, որը նույն Հովհաննիսյանի թեզերն էին՝ ուղղակի վիդեոտարբերակով, որտեղ մարդկանց ուղեղը հերթական դեզինֆորմացիայի չափաբաժինն էին ներկայացնում՝ փորձելով նախկինում ունեցած ձեռքբերումներն ու հաղթանակները պատել ցեխաջրով։

Աներկբա է, որ փակուղում գտնվող և գեոպոլիտիկ ծովում խեղդվող Փաշինյանը գործի է դրել ստի ու կեղծիքի՝ իր սիրած բաղադրիչը, որով նպատակ ունի հանրությանը նորից մոլորեցնել ու այդ թմբիրի մեջ սեփական իշխանության կյանքը որոշակի ժակմետով երկարացնել։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular