ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը չի խնայում ոչ մեկին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում մի շարք այլ մեղադրանքներից թերևս առանցքայինը Նիկոլ Փաշինյանի կողմից Օնիկ Գասպարյանի հասեցին հնչած անուղղակի փաստերն էին, որոնց նա անդրադարձավ և անուղղակի, և ուղղակի ձևով։ Հատկանշական է այն, որ Փաշինյանն իր խոսքում ուղղակիորեն ընդգծեց, որ ԳՇ կողմից տարբեր դրվագներում արձանագրվել են, մեղմ ասած, բացթողումներ։

Փաշինյանն իր խոսքում  փաստացի հնարավոր բոլոր դրվագներում ակնարկում ու վեկտորներն ուղղում էր Գասպարայնի վրա՝ նշելով, թե «ԳՇ-ում եղել են բացթողումներ», իսկ մի դրվագում անգամ ընդգծեց, որ «շատ հաճախ ԳՇ-ն տրմադրել է ոչ ճիշտ տեղեկություն, որն ուղղակիորեն հակասել է Արցախի (իր բառերով ԼՂ-ի) նախագահի տված տեղեկություններին»։ Նիկոլը փաստացի ասում է, որ Գասպարյանը նախ հերքել է Հարությունյանի փոխանցած տեղեկությունն, իսկ մի քանի օրվա կտրվածքով՝ հաստատել։ Ի դեպ՝ Գասպարյանն այն զինվորականներից է, ով չէր մերժել քննիչ հանձնաժողովի հրավերն, եկել և բավական հանգամանալից մանրամասներ էր տրամադրել, սակայն, ինչպես տեսնում ենք Փաշինյանի համար չկա խոչընդոտներ ու կարմիր գծեր՝ նա հերթով բոլորին «մատաղ» է անում, և նշենք, որ Գասպարյանը նույնպես, ինչպես ցույց են տալիս իրադարձությունների ընթացքն ու հետագիծը, դուրս չի մնալու Նիկոլի ցուցակից ու, ամենայն հավանականությամբ, պատասխանատվության կենթարկվի։

Հատկանշական է նաև այն, որ Փաշինյանն իր մի քանի ժամանոց խոսքում գաղտնազերծեց Գասպարյանի՝ քննիչ հանձնաժողովում ՌԴ ԳՇ պետ Գերասիմովի հետ ունեցած 2020 թվականի հանդիպման մանրամասները, փաստացի լյուստրացիայի ենթարկելով նրանց ողջ խոսակցությունն, որը կապված էր հնարավոր պատերազմ լինելուն, երբ Գերասիմովն ընդգծել է, թե «եթե չսադրեք՝ պատերազմ չի լինի»։ Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանի համար չկան տաբուներ և նա պատրաստ է ամենամասնավոր խոսակցությունն անգամ հրապարակել ու հանրայնացնել, միայն իր համար կոմֆորտ լինի, իր գահը՝ չսասանվի։ Հավելենք, որ ի թիվս այլ մեղադրանքների ու հասեցական քննադատությանը, Նիկոլը նաև նշում էր, թե 2021-ի փետրվարի 25-ին ԳՇ հայտնի հայտարարությունը պարտադրված է եղել «դրսից»՝ ըստ էության, սա խոսում է այն մասին, որ Օնիկ Գասպարյանն, ըստ Փաշինյանի, կատարել է արտաքին հրահանգ (տվյալ դեպքում ակնարկելով ՌԴ գործոնն), իսկ զինվորականները ստորագրել են այդ հայտարարության տակ, քանի որ «պագոնի տակ» են եղել, և զինվորական սուբորդինացիայից ելնելով ստիպված են գնացել այդ քային։

Հավելենք, որ Փաշինյանի «կրակոցներին» Գասպարյանի արձագանքը բավական մեղմ էր ու անատամ։ Նա իր երկար տեքստում փորձում է արդարանալ, ներկայացնում առանձին դրվագներ, նշում, թե ինքը կատարել է իրեն վերապահված բոլոր գործողությունները, համապատասխան պատշաճ կարգով ներկայացրել ստեղծված իրավիճակն ու համապատասխան վերլուծությունները։ Գասպարյանի տեքստից ակնհայտ է դառնում, որ նա ներկայացրել է, թե պատերազմի վտանգ կա, և անգամ կոնկրետ օրվա մասին է նշվել, սակայն համապատասխան գործողություններ փաստացի չի իրականացվել։ Այդքանից հետո, եթե ՀՀ-ում դեռևս կային իրենց բուն պարտականություններն իրակացնող իրավապահ համակարգի տարրեր, պարտավոր էին միանգամից ձերբակալել Փաշինյանին՝ պաշտոնական անգործություն դրսևորելու և համապատասխան քայլեր չիրականացնելու համար, սակայն, վերջին 5-ամյակի դառը փորձը հաստատվեց նաև այս անգամ և ամեն ինչ անցավ լուռ մթնոլորտում։

Գեներալի հայտարարությունից հետո ԱԽ-ն հայտարարություն տարածեց, թե «Գասպարյանն իր հայտարարության մեջ խեղաթյուրել է 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստի ընթացքում իր հնչեցրած զեկույցը․ ԶՈւ-ն չի կարողացել ապահովել ԱԽ նիստում ստանձնած «առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հակառակորդի հարձակումը հետ մղելու, ձախողելու և նրա խմբավորումները ջախջախելու» ԱԽ առաջ ստանձնած պարտավորությունը և խոստումը»:

Ըստ էության՝ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Գասպարյանը պետք է թույլատրելիության սահմանում արձագանքի հրապարակայնորեն իր անվանն առնչվող պատերազմական դրվագների մասին իշխանական գաղտնազերծումներին․ տվյալ դեպքում խոսքը Շուշիի հետ գրավման հակահարվածի հայտնի օպերացիայի կամ ասենք, թե ինչ կարգադրություն է տվել սեպտեմբերի 25-ին, երբ պատերազմի մասին հստակ տեղեկություն է ստացվել, արդյո՞ք քաղաքական հրահանգ է եղել պաշտպանության չանցնելու, քանի որ սրա պատասխանատվությունը ևս Փաշինյանն ամբողջապես իր վրա է դնում:

Կասկածից վեր է, որ չնայած Գասպարյանի բարյացկամությանը՝ համագործակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, նրա տրամադրած փաստերին ու արված հայտարարություններին, շատ քիչ է հավանականությունն, որ Նիկոլը նրան չի կալանավորի և, ինչպես այսօր դատում է մի շարք հայտնի գեներալների, Գասպարյանին ևս չի կանգնեցնի նրանց կողքին։

Արմեն Հովասափյան 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular