ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը սպասում է Արցախի շրջափակումով պայմանավորված ճգնաժամային իրավիճակի պիկին․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում Արցախի նկատմամբ նոր օպերացիա սկսելու մեծ քարոզչություն է տարվում, որն ուղղված է և՛ ներքին, և՛ արտաքին լսարանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Այն, ինչ ակնարկվում է Ադրբեջանից, ենթադրում է, որոշակի սահմանափակ գործողությունների իրականացնում, ռազմական օբյեկտների դեմ հարվածներ, չի բացառվում, նաև որոշ ռազմավարական բարձունքների նկատմամբ վերահսկողության հասնելու փորձ:

Ադրբեջանը սպասում է Արցախի շրջափակումով պայմանավորված ճգնաժամային իրավիճակի պիկին, մյուս կողմից` ցանկանում է ռեալ գնահատել իր գործողությունների հնարավոր միջազգային հետևանքը:

Ադրբեջանը երկու դեպքում խոշոր գործողության կգնա, որոնք միմյանց հետ շաղկապված են:

Առաջին, եթե ստանա միջազգային խոշոր դերակատարների լուռ համաձայնությունը, երկրորդ, եթե այդ նույն դերակատարների հնարավոր արձագանքը հաշվի չառնելով գնա արկածախնդրության, բայց այս դեպքում դրա հետևանքները հաշվարկված չեն:

ՀԳ. Հայաստանի իշխանություն կոչվող ոչնչության գործոնն անիմաստ է քննարկել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular