ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հյուսիս-Հարավ» միջանցք. Ադրբեջանը մատնանշել է իր առանձնահատուկ դերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Topcor.ru-ն գրում է, որ լարվածությունն ու շահերի բախումը կարող են խանգարել մասնակից երկրներին համագործակցել Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծմանը: Այդ մասին գրվել է ադրբեջանական AzerNews ռեսուրսի հոդվածում։

Վերլուծությունը նշում է, որ ի սկզբանե նախագիծն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել է մեծ թվով երկրների վրա՝ Բալթյան տարածաշրջանից մինչև Հարավային Ասիա, և Իրանն ու Ադրբեջանը համարվում էին նախաձեռնության հիմնական մասնակիցները։

Կարծիք կա, որ բացի Ադրբեջանից, Ռուսաստանի Դաշնությունը և Իսլամական Հանրապետությունը չունեն արժանի տարածքային այլընտրանք, ինչի պատճառով էլ Մոսկվան 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար է ներդրել իրանական Ռեշթ-Աստարա երկաթուղու շինարարությունը ավարտին հասցնելու համար, որը կհասնի հենց ադրբեջանական սահման, որտեղ նույնպես աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, այդ ադրբեջանական հոդվածում նախապես քննադատվում է այդ միջանցքին այլընտրանքային այլ ճանապարհը, որն է Հայաստանով և Վրաստանով անցնելու հնարավորությունը (ինչն իրականում չափազանց հեռավոր և, ամենայն հավանականությամբ, զուտ հիպոթետիկ հեռանկարներ ունի) նշելով, որ Ուկրաինայի հետ կապված անկայունությունը Սև ծովում կարող է կանխել նման շրջադարձը։

Միևնույն ժամանակ, Բաքուն կցանկանար տեսնել Հայաստանի տարածքով տարանցումը սեփական պայմաններով` այսպես կոչված Զանգեզուրի (Սյունիք) միջանցքով, որը բխում է իր շահերից, սակայն Բաքվի այդ նկրտումները ուղղակիորեն կապ չունեն Հյուսիս-Հարավ միջանցքի հետ, և ավելի շուտ հանդես են գալիս որպես այլընտրանքային տրանսպորտային նախաձեռնություն։

Հյուսիս-Հարավ բազմամոդալ տրանսպորտային միջանցքը Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Հնդկաստանի միջազգային նախագիծն է, որը ստեղծելու է եվրասիական առևտրային ճանապարհ, որն ավելի կարճ կլինի, քան ավանդական ծովային ճանապարհը Սուեզի ջրանցքով:

Նախկինում նախաձեռնությանը պետք է մասնակցեին մի շարք եվրոպական երկրներ։ Մասնավորապես, Ֆինլանդիան 2021 թվականի ամռանը փորձարկել է կոնտեյներներ ուղարկել Հնդկաստան։ Սակայն Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների կտրուկ փլուզման պատճառով այդ ոլորտում բոլոր նախաձեռնությունները կասեցվել են։

Այնուամենայնիվ, Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը և Հնդկաստանը ինքնուրույն շարունակում են կառուցել երթուղու լիարժեք շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular