ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողջ աշխարհն այժմ դժվար ժամանակներ է ապրում, ինչը կարող են հաղթահարել միայն ուժեղ ժողովուրդները. Օրբան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ողջ աշխարհի համար այժմ դժվարին ժամանակներ են, ինչը կարող են հաղթահարել միայն ուժեղ ժողովուրդները, իսկ թույլերը կկործանվեն։ Շաբաթ օրն այսպիսի կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Բուդապեշտում ելույթ ունենալով Պետական ծառայության ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բացման արաողության ժամանակ, այստեղ պատրաստվելու են իրավապահ մարմինների աշխատակիցներ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ամբողջ աշխարհը մինչեւ հիմքերը ցնցվում է։ Մենք բացառություն չենք, քանի որ երկրաշարժի էպիկենտրոնը մեր կողքին է (Ուկրաինայում)։ Հունգարիայի հարեւանությամբ պատերազմ է ընթանում, իսկ տասնյակ եւ հարյուր հազարավոր միգրանտներ պաշարում են մեր սահմանները։ Ահա թե ինչու պետք է ուժեղ լինեն մեր երկիրը, կառավարությունը, բանակը եւ իրավապահ մարմինները։ Վրա են հասնում ժամանակներ, երբ թույլ ազգերը կկործանվեն, իսկ ուժեղները՝ կհաղթահարեն փորձությունները։ Ուստի մենք ամեն օր պետք է ամրացնենք պաշտպանության մեր գիծը եւ իրավապահ մարմինները»,- ասել է Հունգարիայի վարչապետը, որի ելույթը հեռարձակել է М1 հեռուստաալիքը։

Դիմելով 168 ապագա առաջին կուրսեցիներին՝ նա կոչ է արել նրանց «լինել ուժեղ, որովհետեւ արդարադատությունն առանց ուժի արժեք չունի»։ Օրբանը նաեւ նշել է, որ հանցագործությունների թիվը Հունգարիայում «անշեղորեն կրճատվում է», այժմ Հունգարիան, «գուցե, դարձել է ամենաանվտանգ երկիրը Եվրոպայում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular