ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ ուսումնավարժանք կանցկացնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն հունիսի 19-ից 24-ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական ուսումնավարժանք կանցկացնի զորքի կառավարման մարմինների, ինչպես նաեւ զորամիավորումների հետ, հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Տարօրինակ հանգամանքների բերումով ուսումնավարժանքները կհամընկնեն Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովի հետ:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով, ուսումնավարժանքին կմասնակցի 25 000 զինվոր, ավելի քան 300 միավոր տանկ եւ զրահապատ մեքենա, ավելի քան 100 միավոր հրթիռային եւ հրետանային սարքավորում, մինչեւ 40 միավոր ռազմական ավիացիա եւ հակաօդային պաշտպանության ավելի քան 30 համակարգ, ռազմածովային ուժերի նավերի միավորումը եւ հատուկ նշանակության զորամասեր: Ուսումնավարժանքների անցկացման շրջաններ են ընտրվել Լետնային Ղարաբաղի հետ շփման գիծը, Հայաստանի հետ շփման գիծը Նախիջեւանում, ինչպես նաեւ Կասպից ծովի ադրբեջանական հատվածը:

Տվյալ ուսումնավարժանքների առանձնահատկությունն այն է, որ դրանք անցկացվելու են առկա նոր տեխնոլոգիաների եւ սպառազինության կիրառությամբ, ինչպես նաեւ հաշվի առնելով պայմանական հակառակորդի պաշտպանական համակարգը: Ուսումնավարժանքի ընթացքում կստուգվեն զորքը ռազմական բարձրագույն պատրաստականության բերելու, վերախմբավորման կարողությունը, ինչպես նաեւ ռազմական եւ նյութատեխնիկական ապահովան հարցեր: Ուսումնավարժանքի փուլերից մեկում ռազմական կրակոցներ կարձակվեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular