ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանին հաջողվել է դառնալ Արցախի դիմադրության առաջնորդ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Radio Free Europe/Radio Liberty-ում հրապարակած հոդվածը լույս է սփռում Արցախի նախկին պետնախարար, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» համակարգող Ռուբեն Վարդանյանի բարձր մարդկային և քաղաքական որակների վրա։

Լրագրող Ջոշուա Կուչերան չափազանց ուշագրավ մանրամասներ է հայտնել իրենց հարցազրույցից, օրինակ հիշատակել է, որ հարցազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը չի մեկնաբանել պաշտպանության բանակի վերաբերյալ հարցը։ Ըստ Կուչերայի, երբ դու շրջափակման մեջ ես, բոլորը զինվոր են, բոլորը մեծից մինչև փոքր պետք է դառնան հայրենիքի պաշտպան։ Ըստ լրագրողի՝ մինչ Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները համեմատաբար լուռ են Հայաստանի կառավարության դավաճանական գործողությունների վերաբերյալ, Ռուբեն Վարդանյանն, որը կարճատև և աղմկահարույց պաշտոնավարում ունեցավ Ղարաբաղի պետնախարարի պաշտոնում մինչև փետրվարին նրան հեռացրին, հանդես է գալիս իբրև ադրբեջանական վերահսկողության դեմ Արցախի դիմադրության առաջնորդ։

Ռուբեն Վարդանյանը հարցազրույցում նշել է, թե Փաշինյանն Արցախը հանձնելու իրավունք չունի ո՛չ իրավական, ո՛չ բարոյական առումով։ Մայիսի վերջին Ղարաբաղն ադրբեջանական տարածք ճանաչելու մասին Փաշինյանի վիճահարույց հայտարարության հաջորդ օրը, Վարդանյանը հայտարարեց նոր կազմակերպության՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադրման մասին։ Օգտագործելով Ղարաբաղի հայկական անվանումը՝ նա նշեց, որ կազմակերպությունն Արցախը հայկական պահելու սուրբ նպատակ ունի։ Ընդամենն այս մի քանի դրվագներն ապացուցում են, որ Ռուբեն Վարդանյանին շատ կարճ ժամանակահատվածում հաջողվել է դառնալ Արցախի դիմադրության առաջնորդ, այլընտրանք դառնալ թե ՛ Ղարաբաղում գործող և Փաշինյանի կամքը կատարող քաղաքական ուժերի և թե՛ թուլամորթ ու կամակատար Արայիկ Հարությունյանին ապացուցել, որ արցախցիները պատրաստ են պայքարել իրենց անկախության և անվտանգության համար, այլ ոչ թե կուրորեն կատարում են պաշտոնական Երևանից ստացվող վտանգավոր հրահանգները։

Գեղեցիկ Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular