ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Բեկի փողոցում բեռնատարը վնասել է լուսացույցի լարերը, դրանք պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի հատված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 30-ին, ժամը 11։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում գտնվող Ոստիկանության հաշվառման-քննական բաժնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը վնասել է լուսացույցի լարերը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «DAS» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն․ Խ․, ծնված 1976 թ․) վնասել է լուսացույցի լարերը, երկաթե սյունը (մոտ 5 մ) թեքվել է, լուսացույցի լարերը պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի հատված։

Փրկարարներն ապամոնտաժել են սյունը և իրականացրել հերթապահություն՝ մինչ էլեկտրական ցանցի և քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցների մոտենալը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular