ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահան Կոստանյանը բացահայտել է, թե որ հարցերի շուրջ պաշտոնական Երեւանն ու Բաքուն համաձայնության չեն հասել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Alphanews.am-ը գրում է.

Վաշինգտոնում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ երեք օր տեւած բանակցություններից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները հայտարարել են, որ Երեւանն ու Բաքուն համաձայնության են հասել «Խաղաղության համաձայնագրի» նախագծի եւս մի քանի հոդվածների շուրջ եւ գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ, արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ԱՄՆ մեկնած փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը MediaHub-ի հետ զրույցում նշել է, թե որոնք են այն հիմնական հարցերը, որոնց շուրջ պաշտոնական Երեւանն ու Բաքուն պետք է շարունակեն քննարկումները։

«ԱՄՆ-ում տեղի ունեցած եռօրյա հանդիպման ժամանակ կողմերը չեն եկել համաձայնության այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են հայ-ադրբեջանական սահմանագծի հստակեցման, զորքերի հետքաշման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների երաշխիքների համար երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը։ Այս պահին նշված հարցերի շուրջ դիրքորոշումները տարբեր են»,- ասել է Կոստանյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ամփոփելով արտգործնախարարների հանդիպումը, երեկ հայտարարել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում առաջընթաց գրանցելու մասին՝ նշելով, որ վերջնական համաձայնության հասնելու համար դեռ շատ աշխատանք կա կատարելու։

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման կարեւոր եւ բարդ աշխատանքի համար, ինչպես նաեւ մի շարք այլ կարեւոր խնդիրների լուծման համար, որոնք կարող են նպաստել երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը», — ասել էր Էնթոնի Բլինքենը։

Վահան Կոստանյանը հստակեցրել է՝ «Խաղաղության պայմանագիրը» կստորագրվի այն ժամանակ, երբ բոլոր կետերի շուրջ պաշտոնական Երեւանն ու Բաքուն կգան համաձայնության։ Իսկ, թե ե՞րբ տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը, ԱԳՆ խոսնակն ասել է՝ դեռ հստակ ժամկետներ չկան։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular