ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցավում եմ, որ մարդկանց մեջ այսքան ատելություն կա. Ռոլանդ Գասպարյանը` ՀՀԿ-ի քարոզչական տեսահոլովակի և իշխանամետ դառնալու մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարտի 5-ից մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: «Ռեինկարնացիա» խումբը ներկայացրեց իր «Փոխենք աշխարհը» երգը, որը և դարձավ ՀՀԿ քարոզչական առաջին հոլովակը: Ընդ որում` տեսահոլովակում հարվածային գործիքներ նվագողն էլ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է: Այս առիթով  համացանցում հայտնվեցին քննադատական կարծիքներ, ըստ որոնց` «Ռեինկարնացիա»-ն, մասնավորապես` Ռոլանդ Գասպարյանը, դարձել է իշխանամետ: Այս առիթով Asekose.am-ը զրուցել է Ռոլանդ Գասպարյանի հետ, ով հերքեց իր` իշխանամետ լինելը` նշելով հետևյալը.

«Ես բազմիցս ասել եմ, որ քաղաքական ոչ մի հայացքներ չունեմ: Ինձ համար չկա աջ կամ ձախ կողմ, ես  այդ ամեն ինչից հեռու եմ, ու դրա մասին բոլորը գիտեն:  Եվ դրա համար էլ ես ես եմ: Իմ երաժշտությունը չի ճանաչում քաղաքական հայացքներ, այն բոլորի համար է: Ցավում եմ շատ, որ մարդկանց մեջ այդքան ատելություն կա: Ես հարգում եմ բոլորի կարծիքը: Համոզված եմ, որ ԶԼՄ-երի զոհ չլինելով` մարդիկ ամեն բան ուրիշ ձև կտեսնեին և կսովորեին կարծիք հայտնելու առողջ ինստրուկցիան, ոչ թե իրար վիրավորելու ու միայն դրանից լավ զգալու: Եղել են համերգներ, որ խումբը ներկայացել է այլ կուսակցության քարոզարշավի ժամանակ, բայց չի նշանակում, որ ինչ-որ  մեկին սատարել է: Ես բոլորին շատ սիրում և հարգում եմ, ով ում հետ խնդիրներ ունի` թող լուծի, մեզ և մեր արած գործի հետ դա բացարձակ կապ չունի: Կյանքիս կարճ փորձը ցույց է տալիս, որ ԱՏԵԼԸ ՀԵՇՏ Է, ՍԻՐԵԼՆ Է ԴԺՎԱՐ… Նայեք դուրս, այսքան սպասված արևն է, իսկ դուք դեռ իրար անպատվում եք»,- ասաց երգիչը:

Ռոլանդ Գասպարյանը նշեց, որ քննադատողները պետք է  երգի տեքստին ավելի ուշադիր լինեն, որովհետև այն, առհասարակ, քաղաքական չէ: Դիտարկմանը, որ քննադատություններն ուղղված են ոչ թե տեքստին,  այլ տեսահոլովակին, մասնավորապես` այն փաստին, որ ՀՀԿ-ի քարոզչական հոլովակն է, և մեր ցանկությանը` նմանատիպ որևէ կարծիքի հետ ծանոթացնելուն, Ռոլանդն ասաց, որ դրանք իրեն այդքան էլ հետաքրքիր չեն:

Զրույցի վերջում Ռոլանդ Գասպարյանն ուղարկեց նաև «Փոխենք աշխարհը» երգի խոսքերը, որոնք ներկայացնում ենք ստորև.

«Ամեն մարդու համար կա հարազատ անկյուն,

Որի անունն է տուն, որտեղ միշտ է գարուն:

Ամեն մարդու կողքին պիտի լինի երկիր`

Խաղաղ ու ապահով ծաղկուն ու արևոտ:

Ամեն մարդուն ամառ ու տաք ժպիտ է պետք,

 Պետք են լավ ընկերներ, չհեռանաք երբեք:

Ամեն տեղ լավ ու վատ կա, թաց ու չոր էլ կա,

Գտնենք ուղին բերող, տանող ապագա:

Կրկ.

Թե կարող ես փոխել ինքդ քեզ, կփոխես աշխարհը նույնպես,

 Թե կարող աշխարհը փոխես, կփոխես ինքդ քեզ:

Հզոր ու երջանիկ ապրենք` առանց չարիք,

Ապրենք առանց կռիվ ու միշտ լինենք բարի,

Լինենք միշտ հանդուրժող ամեն ինչ չի ուժով,

Հարցերը կլուծվեն սիրով ու հարգանքով,

Սիրենք իրար այնպես ինչպես կուզենք որ մեզ,

Փողոցում տեսնեն ու ժպտան անցնեն,

Հաստատ գիտեմ` ինձ պես մտածում են նույնպես

Շատ տարբեր մարդիք, որ ուզում են սիրել»:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular