Լավրովը Պրիգոժինի խռովությունն անվանել է անախորժություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը պարտավոր չէ որեւիցե մեկին որեւէ բան բացատրել խռովության փորձի եւ երկրում գործընթացների վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Գիտեք, մենք պարտավոր չենք որեւիցե մեկին որեւէ բան բացատրել, ինչ-որ հավաստիացումներ տալ, մենք գործում ենք թափանցիկ, նախագահը է խոսել այս թեմայով, մեր երկրի բոլոր քաղաքական ուժերը խոսել են այս թեմայով։ Եթե Արեւմուտքում որեւէ մեկն ինչ-որ կասկածներ ունի, դրանք ձեր խնդիրներն են»,- ասուլիսում ասել է նախարարը՝ պատասխանելով արեւմտյան լրագրողի հարցին՝ կայուն է արդյոք Ռուաստանում իրավիճակը՝ վերջերս կատարված խռովության փորձի ֆոնին։
«Ռուսաստանը միշտ ցանկացած անախորժությունից, իսկ սա այլ կերպ, քան անախորժություն, դժվար է անվանել, դուրս է եկել ավելի դիմացկուն, ավելի ուժեղ », -հավելել է Լավրովը։