ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքն արդեն չի էլ թաքցնում Նիկոլ Փաշինյանի վրա դրված խնդիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արևմուտքն արդեն չի էլ թաքցնում Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբին Ռուսաստանից կտրելու և Հայաստանն իր բոլոր ռեսուրսներով արևմտյան բլոկի մեջ տեղավորելու հարցում իր ցանկությունները։ Նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն գործընկերության կոմիտեի 4-րդ նիստն, որտեղ մի ամբողջ շարք հարցեր են քննարկել։ Քննարկել են նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը։

Եվրամիության պաշտոնյաները նշել են, որ թեև երկխոսության մեկնարկի համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները բավարար չափով կատարված են, հարցը պահանջում է նաև քաղաքական որոշում։ Այս համատեքստում Եվրամիությունը շարունակում է խրախուսել Հայաստանին, ակտիվ ներգրավել երկկողմ մակարդակով անդամ պետություների հետ, ինչը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է բանակցություններ վարեն Եվրամիության գրեթե բոլոր պետությունների հետ, որպեսզի հնարավոր լինի ազատականացնել վիզաները։ Դա չափազանց անհրաժեշտ է Փաշինյանին, նախ այդ դեպքում Հայստանում իրավիճակից դժգոհ մեծաթիվ մի զանգված, որը բավարար ֆինանասական միջոցներ ունի, պարզապես կհեռանա ավելի բարեկեցիկ Եվրոպա։ Բացի այդ, Փաշինյանը հնարավորություն կստանա իր կողմնակիցներին հայտարարելու, թե Հայաստանը տեղավորվում է եվրոպական ծիրի մեջ և նրանց կենսամակարդակն առաջիկայում բարձրանալու է։

Ի դեպ երեկ Հայաստան է ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ՛Բրայենն, ինչպես նաև պաշտոնյաներ Մեծ Բրիտանիայից և Եվրամիությունից։ Օ՛Բրայենն արդեն հանդիպել է Նիկոլ Փաշինանի հետ, քննարկել տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցած գործընթացներն, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր։

Հանդիպումը բավական երկար է տևել, և իրականում քննարկել են ոչ միայն տարածաշրջանին վերաբերող հարցերն, այլ հատկապես Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խորացնելու հարցերը։ Ամերիկյան կողմը Նիկոլ Փաշինյանին խոստացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու և ռազմական բնույթի ապրանքներ Ռուսաստան չարտահանելու դեպքում լուրջ տնտեսական և քաղաքական արտոնություններ տրամադրել։ Նաև զգուշացրել է, որ հակառակն անելու դեպքում Հայաստանն ամբողջությամբ խնդիրների է բախվելու։ 

Էմմա Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular