ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախին պետք է աջակցել, ոչ թե՝ օգտագործել որպես վահան. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախին պետք է աջակցել, ոչ թե՝ օգտագործել որպես վահան: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Ստացվում է, որ հայ ժողովրդի, նրա էլիտաների միակ հույսը արցախահայության վճռականությունն է. թե´ Հայաստանը, թե´ հայկական աշխարհը պասիվ դիտորդի դերում են։

Ավելին, նույնիսկ գերտերությունները, որոնք ունեն հստակ շահեր, իրենց հույսը դրել են տոտալ շրջափակման և ադրբեջանական գնդակոծության տակ ապրող արցախահայության վրա։

Մենք մոռանում ենք, որ 120 հազար հայությունը սովորական մարդիկ են և, ինչպես ցանկացած մարդ, մի պահի կարող են այլևս չունենալ «պատմական վճռականությունը»՝ ողջ ժողովրդի, պետության և գերտերությունների փոխարեն դիմադրելու։

Ինչո՞ւ ենք բացառում այդ սցենարը։

Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի դրանից հետո։

Դառնալու ենք մարդկության առաջ ստորացված, անարժանապատիվ ժողովուրդ և հավիտյանս ապրելու ենք այնպես, ինչպես նոյեմբերի 9-ից հետո ընկած շրջանում, երբ աշխարհով մեկ հարգված հայերը ամաչում էին (կամ վախենում) փողոց ու մարդամեջ դուրս գալ։

Հայաստանը փլվելու է դոմինոյի պես. դա լինելու է պետականության անկառավարելի փլուզում։ Էլ չեմ խոսում իշխանության մասին։

Ռուսները տարածաշրջանից վտարվելու են հաշվված ամիսների ընթացքում, որովհետև չեն ունենալու որևէ լեգիտիմ բարոյական հիմնավորում, թե ինչո´ւ են իրենք Հայաստանում։

Իրենց տունը պահող 4 արցախցիների սպանությունը մնաց փոքր Արցախի թեման ու ողբերգությունը։  Զախարովան կողմերին կոչ արեց զսպվածության, իսկ Երևանը շարունակեց իր զվարթ կենցաղը։

Հետևաբար, չունենալու համար անդառնալի պատմական ողբերգություն, կտրուկ   պետք է փոխել հարցի շեշտադրումները, մթնոլորտը։ Մենք այդ բեկման ռեսուրսը ունենք։ Մնում է ճիշտ բովանդակություն և ճիշտ մենեջմենթ։

Ճիշտ մենեջմենթը ենթադրում է կիրառական հնարավորությունների ստեղծում՝ Արցախին օգնելու համար։ Այն պետք է լուծի երկու հարց.

ա/ սրել Արցախին օգնելու ցանկությունը մարդկանց մեջ,

բ/ ցույց տալ մարդկանց իրենց հստակ անելիքը՝ Արցախին օգնելու համար, որպեսզի օգնելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր ոք իմանա, թե ինչ կարող է անել ինքը՝ աշխարհի որ ծայրում էլ լինի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular