ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 2023 թվականի հուլիսի 1-ից ավելացնել թոշակների ու նպաստների չափերը։
 
Այսպիսով` նվազագույն կենսաթոշակի չափը այսուհետ կկազմի 36 000 դրամ` 31 600–ի փոխարեն, աշխատանքային կենսաթոշակը` 24 000 դրամ` 21 000-ի փոխարեն։
Զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կլինի 1 750 դրամ` 1600–ի փոխարեն։
 
Զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը 1-ին խմբի հաշմանդամություն ունեցողների համար կսահմանվեն 50 600 դրամ` 46 000–ի փոխարեն, 2-րդ խմբի համար՝ 41 400 դրամ` 36 000 դրամի փոխարեն, 3-րդ խմբի համար՝ 38 000 դրամ` 33 000–ի փոխարեն։
 
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հուլիսի 1-ից կկազմի 38 000 դրամ` 33 000–ի փոխարեն, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 120 000 դրամ` 90 000 – ի փոխարեն։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular