ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը վերջին շրջանում դարձել է արևմտյան դեսպանների սիրելի հյուրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում դարձել է արևմտյան դեսպանների սիրելի հյուրը։ Նա բավականին ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր դեսպանների հետ, բնականաբար առանց այդ տեղեկությունները հրապարակայնացնելու, կամ որևէ կերպ այդ մասին մարդկանց տեղեկացնելու։

Արևմտյան երկրների դեսպանների սիրելի հյուրն, այժմ էլ դարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հաճախորդը։ Նախորդ ուրբաթ երեկոյան, նա ընտանիքով հյուրընկալել է ԱՄՆ դեսպանին և երկար ժամանակ անցկացրել նրա տանը։ Ըստ էության, հաճելին համատեղել են օգտակարի հետ, կերել, խմել, խոսել տարբեր՝ այդ թվում քաղաքական թեմաներով։ Այս այցի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, հայտնի չէ, թե ինչի մասին են զրուցել, սակայն դատելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վերջին շրջանի ելույթներից, մեսիջներից և հակառուսական տրամադրություններից, Արևմուտքի նկատմամբ ակնհայտ լոյալությունից, պարզ է, որ հարաբերություններն ամերիկացիների հետ սերտանում են և ոչ միայն ֆորմալ բնույթի են, այլ նաև ոչ ֆորմալ չափազանց՝ ջերմ։

Միացյալ Նահանգները գործի է դրել իր փափուկ ուժը, գործող վարչախմբին ամբողջությամբ իր տրամադրության տակ անցկացնելու և այդ կերպ հարցեր լուծելու։ Չի բացառվում, որ Արևմուտքն որոշակի կոմպրոմատներ կարող է ունենալ Փաշինյանի ու նրա թիմակիցների դեմ, դրանք ևս օգտագործելով իրեն հարկավոր քաղաքական միավորները վաստակելու համար։ Ցանկացած պարագայում դա լրջագույն խնդիր է դառնալու Հայաստանի Հանրապետության համար, ինչը, թերևս, բնավ չի մտհոգում Նիկոլ Փաշինյանին։ Նա լուծում է սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու հարցը։ 

Արմեն Սարիբեկյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular