ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանրապետություն» կուսակցությունը կգնա մենակ. Արամ Սարգսյանը՝ լուրջ խնդրի առաջ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հանրապետություն» կուսակցությունն Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի միայնակ, առանց որևէ դաշինքի, իսկ կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է։ Ընդ որում, մեր տեղեկություններով, այդ կուսակցությունում բավականին լուրջ քննարկում է գնացել, թե ով պետք է լինի քաղաքապետի իրենց թեկնածուն։

«Հանրապետությունում» հասկանում են, որ Զեյնալյանը բավական թույլ ֆիգուր է, նրա լավագույն ժամանակներն անցել են, ավելին Արտակ Զեյնալյանն երկար ժամանակ անհասկանալի պայմաններում մնում էր արդարադատության նախարար Նիկոլ Փաշինյանի օրոք, մինչև վերջինս չափազանց վիրավորական կերպով ցույց տվեց Արտակ Զեյնալյանի տեղը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Հանրապետություն» կուսակցությունում նույնիսկ մտադիր են եղել դերասան Խորեն Լևոնյանին առաջարկել դառնալ իրենց քաղաքապետի թեկնածուն, սակայն ինչ որ բան, ի վերջո, չեն պայմանավորվել։ Այժմ էլ կուսակցությունը փորձում է այնպիսի ցուցակ կազմել, որ գոնե անցողիկ շեմն անցնեն։ Նաև, Արամ Սարգսյանը, որը համակարգելու է կուսակցության նախընտրական շտաբը, մտադիր է հանդես գալ իր ավանդական հակառուսական գծով, իբր ամերիկամետ դիրքավորմամբ և այդ թեզերով փորձել ստանալ որոշակի էլեկտորատի հավանությունը։

«Հանրապետություն» կուսակցությունում հասկանում են, որ մնացած պարագաներում իրենք շանս չունեն ո՛չ քաղաքին վերաբերող ծրագրեր ունեն, ո՛չ էլ իրենց «ֆիկտիվ» առաջին դեմքի կերպարով կկարողանան ձայն բերել, և մնում է միայն աշխարահաքաղաքականը, սակայն այստեղ էլ մեծ հարցեր են կուտակվել։

Անկախ նրանից, որ Երևանի ավագանու ընտրություններն ինքնին քաղաքական ընտրություններ են, քաղաքի ընտրություններում այսպես կոչված մեծությունն այնքան էլ մեծ նշանակություն չի ունենալու։ Երևանի բնակիչները հաշվի են առնելու քաղաքի նկատմամբ հատկապես առաջին համարների վերաբերմունքը, կառավարչական հմտությունները և թե ով ինչ է արել Երևանի համար։ Ի դեպ, մինչ վերջերս կարծիք կար, որ որպես Նիկոլ Փաշինյանի «սփոյլեր» կուսակցություն, «Հանրապետությունը» կարող է դաշինքով հանդես գալ, կամ էլ միայնակ մասնակցելու դեպքում ինչ-որ տոկոս ստանալուց հետո միանալ արդեն Տիգրան Ավինյանի գլխավորած «Քաղպայմանագրին»։

 «Քաղպայմանագիրն» արդեն իսկ որոշել է, որ մենակ է գնում և մեծ հարց է, արդյոք ՔՊ-ն կկարողանա կրկին գրավել քաղաքապետարանը, հատկապես, որ արբանյակ կուսակցություններն առանձնապես լուրջ հնարավորություններ չունեն լուրջ արդյունք ցուցաբերլու։

Մարիետա Շահբազյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular