ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ-ում 70 հոգով նշել են 2-րդ աշխարհամարտը, կազմակերպիչը «Արկածախնդիր» ՍՊԸ-ն է. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը հունիսի 2-ին 5 մլն դրամի պայմանագիր է ստորագրել «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ: Բավականին հուսադրող անվամբ այս ընկերությունն այդ գումարի դիմաց կազմակերպել է մշակութային միջոցառում՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտին։ Գնման պայմանագրից տեղեկանում ենք, որ այդ գումարով տպվել են պաստառներ, բուկլետներ, եւ 70 հոգու համար նախատեսված ֆուրշետ է մատուցվել, ենթադրվում է, որ միջոցառման մասնակիցները եղել են 70 հոգի։

Մենք գրավոր հարցում ենք ուղարկել ՊՆ՝ հասկանալու, թե ինչի համար է պաշտպանական գերատեսչությունը հունիսին, այլ ոչ թե մայիսին, որոշել Երկրորդ աշխարհամարտին նվիրված մշակութային միջոցառում կազմակերպել, ովքեր են միջոցառման ֆուրշետին մասնակցած 70 հոգին, եւ արդյո՞ք «Արկածախնդիր» ՍՊԸ-ից գնումը կատարվել է մրցութային պայմաններում, թե՞ Սուրեն Պապիկյանին ուղղակի գրավել է ընկերության անունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular