ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամական չդադարող ագրեսիայի պայմաններում ի՞նչ բանակցություն, առավել ևս՝ «խաղաղության օրակարգ»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ ադրբեջանական կողմը բանակցային հանդիպումներից առաջ կամ հենց դրանց ընթացքում դիմում է ագրեսիվ գործողությունների, հայտնի է: Եվ Վաշինգտոնում ԱՄՆ «քավորությամբ» ընթացող Մամեդյարով-Միրզոյան հանդիպումն էլ, ցավոք, բացառություն չեղավ: Հունիսի լույս 28-ի գիշերը ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի Մարտունու և Մարտակերտի պաշտպանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Արցախի ՊԲ 4 զինծառայող: Եթե ամեն ինչ անվանենք այնպես, ինչպես կա, ապա Բաքուն նպատակաուղղված սպանել է Արցախի 4 հայ քաղաքացու: Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել, որով Արցախի ժողովրդի անունից մասնավորապես դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ «կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ, ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր:

Մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները»: Բացի այդ, Արցախի ԱԺ-ն դիմում է Ռուսաստանին՝ «խաղաղության առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները»: Եվ վերջապես՝ դիմում է նաև Փաշինյանի իշխանությանը. «Վաշինգտոնյան բնակցություններում Հայաստանի պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները, մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն»: Ինչպե՞ս է արձագանքում Նիկոլ Փաշինյանը, որին Արցախից հորդորում են ընդհատել բանակցություններն ու Վաշինգտոնից հետ կանչել ԱԳ նախարարին:

Նա ընդամենը... կոչ է անում միջազգային հանրությանը՝ գործուն քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար: Փաշինյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Մինչ Լաչինի միջանցքը շարունակում է ապօրինի կերպով արգելափակված մնալ, այս գիշեր Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 4 զոհ։ Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկը բարձր է»: Այսինքն, իրեն Արցախից ասում են՝ բանակցություններն ընդհատիր, իսկ ինքը... դիմում է «միջազգային հանրությանը» ու՝ վերջ: Գոնե մինչ երեկո այդպես էր: Ոչ մի խոսք բանակցություն ընդհատելու մասին: Դե, իսկ «միջազգային հանրության» աչքերն էլ կարմրել են, սիրտն էլ անասելի մղկտում է այն բանի համար, որ Արցախի հայության նկատմամբ սիստեմավորված կերպով ցեղասպանություն է իրագործվում: Ինչպես չմղկտա «միջազգային հանրության» սիրտը, երբ այդ ցեղասպանության հնարավորությունն իրենք են ձևավորել, հանուն ճշմարտության՝ Նիկոլ Փաշինյանի գործուն ջանքերով նաև:

Իսկ ինչի՞ հետևանք է ադրբեջանական ագրեսիվ պահվածքը, չդադարող ագրեսիան, եթե ոչ ուղիղ կերպով՝ հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա ենթակաների վարած առավել քան պարտվողական, եթե չասվի՝ հանձնողական «քաղաքականության» և «խաղաղության օրակարգ»-ային հռետորաբանության: Ուղիղ գծո՛վ: Դեռ նախորդ համարում նշել էինք, որ չդադարող ագրեսիայի պայմաններում անընկալելի է բանակցային հանդիպումներ ունենալու ՀՀ իշխանության գործելակերպը: Իսկ ի՞նչ պետք է մտածեր կամ ինչպե՞ս պետք է վարվեր թշնամին, այն էլ՝ ադրբեջանական թուրքը, եթե տոտալ շրջափակման մեջ է առել Արցախի մնացորդներն ու շարունակ այն է լսում, որ Փաշինյանը պատրաստ է խաղաղության, չի շեղվելու «խաղաղության օրակարգից», պատրաստ է զոհաբերել Արցախի հայությանը, միայն թե՝ ՀՀ-ն պահի: Ինչո՞ւ չպիտի ավելի ու ավելի լկտիանար Ալիևը, եթե ասում է՝ «Փաշինյան, նա օլդու, ասա՝ Ղարաբաղն Ադրբեջան է, և՝ վերջ»: Իսկ Փաշինյանն էլ՝ հնազանդ, բայց՝ հպարտ-հպարտ ասում է. «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է...»:

...Իսկ հիշո՞ւմ եք, որ կային ժամանակներ, որ նման դեպքերում մերոնք համարյա ոչ մեկին չէին դիմում, կամ եթե դիմում էլ էին, ապա դա արվում էր նրանից հետո, երբ պատասխան կրակով «խաղաղեցված» էին լինում թշնամու կրակակետերը: Հիշո՞ւմ եք, թե՞ չեք հիշում: Թե՞ ավելի հարմարավետ է փաշինյանական ստախոսական ճահճուտը, որտեղ, պարզվում է, մենք «բանակ չենք ունեցել», «Ղարաբաղը Տիգրան Մեծի ժամանակներից էր տված», «Շուշին էլ դժբախտդժգույն ու ադրբեջանական քաղաք էր»: Փաշինյանի մեկ օր ավելի պաշտոնավարումը ևս 4 հայ մարդու կյանք արժեցավ: Եվս 4 զոհ՝ Փաշինյանի կառավարման վերջին հինգ տարվա ընթացքում եղած հազարավոր զոհերին ի հավելում:

Ու Փաշինյանը որքան շատ է խոսում խաղաղությունից, որքան ավելի խայտառակ զիջումներ է անում ու խոստանում հայության և Հայաստանի թշնամի Ալիևին, Արարատ Միրզոյանը որքան ավելի լայն ու անկեղծ է ժպտում Չավուշօղլուին ու Բայրամովին, հայերս այնքան ավելի շատ զոհեր ենք տալիս: Ինչ-որ հարցեր ուղղել նույն Փաշինյանին, էլ չենք ասում՝ Արարատ Միրզոյանին կամ նրանց՝ կորստի ու մահվան խորհրդանիշ դարձած իշխանության ներկայացուցիչներին, կարծում ենք, բացարձակապես անիմաստ է: Խնդրեմ, նախօրեին մի քանի ժամ շարունակ հարցեր էին տալիս Փաշինյանին (թող որ անգամ՝ նախօրոք պատրաստված): Մի բան առանց ստելու կամ խեղաթյուրելու, առանց կիսատ-պռատելու ասա՞ց: Ու է՞լ ինչ պիտի ասի և անի Նիկոլ Փաշինյանը, որպեսզի վերջապես հասկանանք, որ նա վաղուց սպառված է, որ նրա պաշտոնավարումը մի բան էլ ժամկետանց է և, ըստ այդմ, վտանգավոր ու վնասակար: Լավ, էլ ի՞նչ ու ո՞նց ասի, որ վերջապես հասկանանք՝ նրա հեռանալու ժամանակն է:

Չէ, հեռացնելու... Եվ ո՞ւմ կամ ինչի՞ ենք մենք սպասում, որպես հասարակություն, որպես հայություն, որպես սեփական հայրենիքում, սեփական հողի վրա դեռևս գոյություն ունեցող ժողովուրդ: Սպասում ենք, որ Փաշինյանի վարած, կներեք արտահայտության համար, «քաղաքականությունը» ադրբեջանական մարդակերների համար հասանելի թիրախ դարձնի մեզանից յուրաքանչյուրի տո՞ւնը, մեր երեխաների՞ն, մե՞զ: Այսինքն, մինչև անձամբ մեզանից յուրաքանչյուրին չսպանեն, մենք տեղից չենք շարժվելո՞ւ: Սա՞ է մեր «խորիմաստ» ռազմավարությունը: Եթե դա է, ապա... մերժելի է՝ միանշանակ ու աներկբա: Ընկերովի մահը գուցեև հարսանիք է, բայց՝ թշնամիների համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular