Ալիևը շարունակում է ի ցույց դնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իր պլանները. ֆրանսիացի պատգամավոր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՖրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը դատապարտել է ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղում:
«Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից վճռականորեն դատապարտում եմ ադրբեջանական հարձակումը, որը նախորդ գիշեր Արցախից չորս զինվորի կյանք է խլել: Այն ժամանակ, երբ շրջափակումը տևել է արդեն 200 օր, Ալիևը շարունակում է ի ցույց դնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իր պլանները: Ի՞նչ են մտածում (Եվրահանձնաժողովի նախագահ) Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ու (Եվրոպական խորհրդի ղեկավար) Շառլ Միշելն այս «հուսալի գործընկերոջ մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թվիթերի իր էջում գրել է պատգամավորը: