ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1 կգ ծիրանն Արցախում վաճառվում է 4500 դրամ, խակ խնձորը՝ 2500 դրամ․ ԱՀ ԱԺ պատգամավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում ոչ ձայն կա, ոչ շարժ՝ օդում կախված լարվածություն է, տխրություն, Արցախը լուռ է․ MediaHub-ի հետ զրույցում ասում է  ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադեւոսյան, Գագիկ Բալայան․ զոհված զինծառայողների անուններն են, որոնց մահվան մասին բոթը այսօր  հայտնեց Արցախի Պաշտպանության բանակը։ Տղերքը զոհվել են Մարտունու եւ Մարտակերտի դիրքերում՝ Ադրբեջանի զինուժի հրետանու կրակից։ 

«Արցախը փոքր է, բոլորս իրար գիտենք, 4 տղերքի զոհվելու հանգամանքը մեզ համար շատ ծանր է»,-նշում է Հակոբյանը։

Թե ինչ են մտածում ու ինչ քայլեր են ուզում անել Արցախի իշխանությունները, ասում է՝ չգիտի, ժողովուրդն է իր գլխի ճարը տեսնում․ «Ես անընդատ փորձում եմ բնակիչների հետ խոսել, հասկանալ՝ ինչ իրավիճակ է։ Մարդիկ լարված են, անհանգիստ»։

199 օր ադրբեջանական իշխանությունների կողմից լիակատար շրջափակման մեջ հայտնված Արցախը տեւական ժամանակ անգամ սննդամթերք չէր կարողանում ստանալ։  Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ երբ ընտանիքում երեխա կա, չի կարող ծնողի սրտում խուճապ չլինել, մարդկանց մեջ խուճապային տրամադրություն կա, բայց որեւէ մեկը դա ցույց չի տալիս: Շեշտում է՝ արդեն 2-3 օր է Արցախի խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքներ չկան, մրգի ու բանջարեղենի մասին այլեւս չեն էլ խոսում։

«Այն քիչ բանջարեղենն ու մրգեղենը, որը կարող է գյուղացին բերել քաղաք՝ դարձել է անհնարին։ Շուկայում էլ, եթե հայտնվում է միրգ, կամ բանջարեղեն՝ վաճառվում է աստղաբաշխական գներով։ Օրինակ մեկ կիլոգրամ չհասած, խակ խնձորը վաճառվում էր 2500 դրամ, ծիրանը՝ 4500»,-ասաց նա։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ վերջին հանդիպման ժամանակ Հակոբյանը հարցրել է՝ ի՞նչպես մարդիկ կարողանան կազմակերպվել, գիտակցել այն ինչ կատարվում է իրենց շուրջը։

«Այդ հարցերի պատասխանները չունի Արայիկ Հարությունյանը։ Մտահոգված տեսք կարող է ընդունել յուրաքանչյուրը, բայց եթե այդ մտահոգությունը իրական է, դրան պետք է հաջորդեն գործողությունները։ Մենք մտահոգված ղեկավարի գործողություններ այդպես էլ 3 տարվա մեջ չտեսանք։ Տեսանք անօգնական մեկին, որն իր գործառույթները չի իրականացնում։ Ժողովուրդը փորձում է ինքնակազմակերպվել ու իր խնդիրները ինքնուրույն լուծել»,-նշեց նա։

Լիա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular